Ուսումնասիրության մասնակից 57-ամյա Բիլ Քլարկի համար դա ոգևորրիչ լուր էր: Հոսպիտալում գտնվելու ընթացքում նա ունեցել է Covid-19 ախտանիշներ: Նրան առաջարկվել է մասնակցել Էմորի համալսարանի փորձին, որի արդյուքնները հայտնի կդառնան մի քանի շաբաթից:
«Պետք է ասեմ, որ երբեք այդքան չեմ աղոթել, որքան դեղամիջոցի ներարկման ժամանակ, այդ 30 րոպեների ընթացքում: Հուսով եմ՝այն կօգնի ինձ եւ մյուսներին », - ասաց Քլարկը:
Հիմնական հարցերից է նաև, թե որքան արագ կարող է արձագանգել Սննդի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը ՛՛Ջիլիեթ Սայնս՛՛ ընկերությանը, երբ հիմնական ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզ դարձավ, որ ռեմդեսիվիր դեղամիջոցը կրճատում է վերականգնման ժամանակը միջինը չորս օրով COVID-19- ով հոսպիտալացված մարդկանց մոտ: Ընկերությունը հայտարարել է, որ կնվիրաբերի իր մոտ եղած դեղամիջոցները՝ աշխատանքներ տանելով դրա արտադրության խթանման ուղղությամբ:
Ներկայումս կորոնավիրուսի բուժման համար չկա հաստատված ոչ մի բուժում: Հիիվանդությունն անցյալ տարվա վերջին ի հայտ գալուց ի վեր ամբողջ աշխարհում դարձել է ավելի քան 230,000 մարդու մահվան պատճառ:
Ուսումնասիրության արդյունքները ուշադրությունը սևեռեցին դեղամիջոցի վրա: Այժմ փորձագետները սպասում են փորձարկման երկրրոդ փուլի արդյուքներին:
Էմորի համալսարանի հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Անիշ Մեհթան նշում է, որ իրենց թիմը պատրաստվում է անցնել հետազոտության երկրորդ փուլ’ ուսումնասիրելու, թե ինչպես է հնարավոր բուժել հիվանդին ռեմեդիվիրով: Բացի այդ, խումբը կփորձի պարզել, թե ինչ ազդեցություն է թողնում կորոնավիրուսով հիվանդների վրա իմունային համակարգը ուժեղացնող մեկ այլ դեղամիջոց:
Facebook Forum