Մատչելի հղումներ

 Ինչպես գտնել վարակակիրների հետ շփում ունեցած անձանց


Բժիշկ Ռանու Դհիլոնը, որն էբոլայի համաճարակի ժամանակ աշխատում էր Գվինեայում, պատմում է, որ այն պահից, երբ որեւէ մեկի մոտ նկատվում էր այդ հիվանդության որեւէ ախտանիշ, իրենք անմիջապես փորձում էին պարզել, թե որտեղ է եղել այդ մարդը, ում հետ է ունեցել շփումներ: ‘’Դրանից հետո կազմվում էր ցանկը, ու այդ ցանկում հայտնված անձինք հայտնվում էին բժիշկների 21-օրյա հսկողության տակ’’, ասում է նա: ՞

Նոր կորոնավիրուսի դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ մեծաթիվ վարակակիրներ ախտանիշներ չեն ունենում, մյուսներն էլ կարող են այլոց վարակել իրենց մոտ ախտանիշները հայտնաբերվելուց մեկ կամ երկու օր առաջ:

Այդ պատճառով է, որ այսօր մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում թվային եղանակով մարդկանց հետեւելը: ‘’Էփըլ’’, ‘’Գուգըլ’’ ու մի քանի այլ ընկերություններ են այսօր ստեղծում հավելվածներ, որոնք թույլ են տալիս նախազգուշացնել վարակակիր որեւէ մեկի հետ շփում ունեցած բոլոր անձանց:

Սակայն կարո՞ղ է արդյոք այն լինել ճշգրիտ, այսինքն, կարո՞ղ է այն իրեն արդարացնել: Հրթիռային պաշտպանության ու լուսնի հետ լազերային հաղորդակցության ծրագրերն իրականացրած Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտաշխատողներից Մարք Զիսմանն ասում է, թե բլութութը թույլ է տալիս արձակված էներգիայի միջոցով հասկանալ, թե որքան հեռու է եղել վարակակիր անձը մեկ ուրիշից: Սակայն խնդիրն այն է, որ բլութութի ազդանշաններն անցնում են նաեւ պատի միջով, այսինքն կարող է մեկը լինել պատի մյուս կողմում, սակայն ֆիզիկապես համարվել շատ մոտ տվյալ հիվանդին:

Զիսմանի խոսքերով, խնդիրն ունի այլ խնդիրներ եւս: Չէ որ ասում է նա, մոտ գտնված անձը գուցե կրել է պաշտպանիչ դիմակ, կամ եղել է ապակու հետեւում:

‘’Apple’’, ‘’Google’’ եւ այլ ընկերություններ, որոնք շարունակում են զարգացնել հավելվածները, խոստանում են, որ մարդկանցից հեռախոսների միջոցով ստացված տվյալները կպահվեն գաղտնի, որպեսզի չոտնահարվեն գաղտնիության իրավունքները, եւ առողջապահության պատասխանատուներն այդ տվյալներով կարող են մեծապես կրճատել հիվանդության տարածումը:

Հեռախոսն ու նրա այս հավելվածը վիրուսը չեն ոչնչացնում, ոչ էլ բուժում են վարակակրին, սակայն կարող են կարեւորագույն դեր խաղալ վիրուսի տարածումը կանխելու գործում:

XS
SM
MD
LG