Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ.
«Այսօր մենք աշխարհի հանրության հետ միասին հարգում ենք 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկ եւ կես միլիոն հայեր արտաքսվել են, կոտորածների ենթարկվել: Այս հիշատակի օրվա կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին ՝վերահաստատելով մեր նվիրումը ավելի մարդասիրական և խաղաղ աշխարհի ստեղծման գործին:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք վերահաստատում ենք մեր ամուր եւ տեւական կապերը ամերիկյան և հայ ժողովուրդների միջև: Մենք հպարտ ենք Հայ և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրներով. 1915-ին ստեղծված այդ կարեւորագույն նախաձեռնությունը հայ փախստականներին վճռական աջակցություն ցուցաբերեց: Շնորհակալ ենք այն հազարավոր ամերիկացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կամ կամավորական օգնությունը տրամադրել սեփական տներից վտարված հայերին օգնելու նպատակով:
Այսօր մենք տեսնում ենք ողբերգությանը տոկունությամբ եւ ուժով հաղթանակած այս ժողորդին: Երջանիկ ենք, որ այդքան մեծ թվով հայեր իրենց հարուստ մշակույթն են բերել Ամերկա և մեծ ներդրում ունեցել մեր երկրի զարգացման գործում՝ որպես փայլուն զինվորականներ, արվեստի նշանավոր գործիչներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:
Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը` ճանաչելու և հաշվի նստելու ցավալի պատմության հետ: Այս օրը, մեր պարտքն է հիշելով զոհերին՝ վերահաստատել մեր նվիրումը աշխարհի խոցելի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»:
Facebook Forum