Նյու Յորքի իշխանությունները կայացրին դպրոցները մինչեւ ուսումնական տարվա ավարտը փակ պահելու որոշում, ինչը նշնակում է, որ այստեղ տանն է մնալու ավելի քան 1 միլիոն 100 հազար երեխա: Սակայն հեռավար ուսուցումը շարունակվելու է: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է քաղաքագլուխ Բիլ դե Բլասիոն:
Հիշեցնենք, որ դպրոցները Նյու Յորքում փակ են մարտի 16-ից:
Բլասիոն գովասանքի խոսքեր է ասել դպրոցական համակարգում աշխատող անձանց մասին: Քաղաքագլուխը նախկինում, երբ այստեղ հայտնաբերվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, դեմ էր դպրոցները փակելու առաջարկին: Նրա խոսքերով, դրա արդյունքում բուժհաստատություններում աշխատող ծնողները ստիպված կմնային տանը, եւ որ առանց դպրոցական անվճար սննդի, աղքատ ընտանիքների երեխաները օրը կանցկացնեին կիսաքաղց: