Կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձանց տասը տոկոսը կազմում են առողջապահության բնագավառի աշխատակիցները: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային գործակալությունը:
Կազմակերպության տարածքային կառավարման հարցերով տնօրեն Հանս Քլուգեն սա շատ մտահոգիչ հանգամանք է համարում բոլորի համար:
‘’Երեկվա տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներից 6,200-ը բուժաշխատողներ են, ինչը նշանակում է, որ մենք պետք է դիմենք խիզախ այս անձանք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանելու քայլերի’’, ասել է նա:
Նրա խոսքերով, կովիդ 19-ի տարածման արագությունը հատկապես մեծ է չորսից հինգ երկրներում: Այդ երկրներն են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Շվեյցարիան:
Դա նշանակում է, որ աշխարհում հիվանդության յուրաքանչյուր տասը դեպքից մոտավորապես վեցը կապված են այս տարածաշրջանի հետ:
Սակայն, չնայած Իտալիայում հիվանդության հետ կապված լուրջ խնդրին, այստեղ նկատվում են հուսադրիչ նշաններ: Այստեղ դանաղել է հիվանդության տարածման արագությունը: ‘’Սակայն դեռ վաղ է ենթադրելու համար, որ Իտալիայում հիվանդությունը նահանջում է’’, ասել է նա:
Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում աշխարհում այսօր կա մոտ կես միլիոն վարակակիր: Մինչ այժմ մահացել է 22 հազար մարդ: