՛՛Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, հետևել տանը մնալու հրահանգին, եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և հանրության մասին: Եթե չեք գնում աշխատանքի, սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, բժշկի կամ կարիք ունեցող որևէ մեկի մոտ, օրինակ ձեր տարեց հարևանի, ապա խնդրում եմ մի անտեսեք տանը մնալու նախազգուշացումները` վիրուսի տարածումը կանխելու համար՛՛:
Հեռուստաաստղն ընդգծել է. ՛՛Այս վիրուսը չունի ռասայական, տարիքային, սեռական խտրականություն: Այն վերաբերում է մեզ բոլորիս և մենք այս ամենի միջով կանցնենք միասին: Բոլորիդ փոխանցում եմ իմ սերն ու ընտանիքիս աղոթքները՛՛, իր գրառումն է ավարտում Քարդաշյանը:
Facebook Forum