Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի պատճառով աշխարհում փոխվել է մարդկանց առօրյան


Տանը մնալու եւ մարդկանց բազմություններից խուսափելու մասին կառավարական որոշումներն ու հրանհանգները դարձել են պատճառ, որ աշխարհում ամբողջությամբ փոխվի մարդկանց առօրյան:

Հարավային Կորեայում, որտեղ կորոնավիրուսի տարածումը նկատելիորեն անկում է ապրել, կիրառվում են երկիր մուտք գործող մարդկանց նկատմամբ խիստ ստուգումներ: Նույնն արվում է Չինաստանում, որտեղ հայտնաբերվել է հիվանդության նոր միայն 21 դեպք: Նրանցից միայն մեկն է Չինաստան եկել արտասահմանից:

Հակառակ Հարավային Կորեային ու Չինաստանին, իրադրությունը վատթարանում է Եվրոպայում: Իտալիայում միայն անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության նոր 3000 դեպք: Հիվանդների թվով այն երկու անգամ գերազանցում է Իրանին: Իրանն այդ տվյալներով աշխարհում երրորդն է:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հորդորում է մարդկանց հրաժարվել այն վայրերից, որտեղ կան տասից ավելի մարդիկ: Սան Ֆրանցիսկոյում 7 միլիոն մարդկանց հրահանգ է տրվել մնալ տներում ու դուրս գալ միայն ու միայն շատ լուրջ խնդիրների դեպքում:

Վենեսուելան պատրաստվում է հայտարարել համերկրային կարանտին: Ֆինլանդիան շուտով կմիանա այն երկրների շարքին, որտեղ փակ են ուսումնական հաստատությունները:

Հնդկաստանում փակել են հանրահայտ Թաջ Մահալը:

Աշխարհում այսօր գրանցված է նոր կորոնավիրուսով վարակված 180 հազար մարդ: Մահացել է հիվանդներից 7100-ը: Մինչ այժմ լիովին բուժվել է 79 000 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորից հիշեցնում է, որ ամենախոցելին տարեց մարդիկ են եւ նրանք, ովքեր ունեն առողջական խրոնիկական հիվանդություններ:

XS
SM
MD
LG