Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հայտարարվեց արտակարգ դրություն


ԱՄՆ-ում հայտարարվեց արտակարգ իրադրություն:

Կոնգրեսի դեմոկրատ անդամներին չի բավարարում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող օրենքի նախագիծը: Այս ընթացքում դրամական շուկաները շարունակում են գրանցել անկում, Կոնգրեսի շենքը փակվում է այցելուների առջեւ, Բրազիլիայի պաշտոնատար անձանց շրջանում հայտնաբերվում է կորոնավիրուս, երբ դրանից մի քանի օր առաջ նույն պաշտոնատար անձինք հանդիպել էին ԱՄՆ-ի նախագահին ու փոխնախագահին:

Եվ նախագահի նախկինում արտասանած այն խոսքերը, թե ‘’Ամերիկայում ամեն ինչ լավ է’’, դեմոկրատները համարում տարօրինակ: Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին Թրամփի այս խոսքն անվանում է ‘’հիմար արտահայտություն’’:

Նախահագահական գալիք ընտրություններում Թրամփի ներկայումս գլխավոր մրցակից Ջո Բայդընը նույնպես կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի կառավավրումը համարում է ձախողված: ‘’Այս աղետին գլոբալ առումով հակահարված տալու մեր կարողությունները մեծապես կրճատվել են, մեր իսկ հեղինակությանն ու մյուս երկրների հետ մեր հարաբերությունների նկատմամբ վստահությունը նվազեցնելու Թրամփի գործողությունների արդյունքում’’, ասել է Բայդընը:

Այս մոտեցմանը հակառակ, հանրապետական կոնգրեսականները գովաբանում են դեպի Ամերիկա Եվրոպայից թռիչքները արգելելում մասին Թրամփի որոշումը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը`ուրբաթ օրը հանդես գալիս երկրում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին ելույթով:

Այս հրամանը թույլ է տալիս դաշնային կառավարությանը բժշկական հավելյալ ծառայությունների համար հատկացնել 50 միլիարդ դոլար:

Այսպիսով մեղմվում են բժշկական ապահովագրական կանոնները: Նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոցներ ու իրականացնել լուրջ ուսումնասիրություններ` կորոնավիրուսի բուժումը գտնելու համար:

Ուրբաթ օրվա տվյալներով Միացյալ Նահանգներում կա հայտնաբերված 1,701 դեպք: Քառասուն մարդ մինչեւ այսօր մահացել է կովիդ 19 հիվանդությունից:

ԱՄՆ-ում արտակարգ իրադրություն Թրամփը հայտարարեց Սպիտակ տնից ուղիղ եթերի ժամանակ:

XS
SM
MD
LG