Սենատոր Էլիզաբեթ Ուորենն իր քարոզարշավի ընթացքում անդրադարձել է սեռերի հավասարության խնդրին: Իր քարոզարշավի ավարտին սենատորն ընդգծել է, որ ցավոք անհրաժեշտ է սպասել ևս 4 տարի նախագահի նոր կին թեկնածուի առաջադրման համար:
Դեմոկրատական կուսակցության մրցապայքարում Ուորենը վերջին կին ազդեցիկ թեկնածուն էր, ով լքեց պայքարը: Ընդհանուր առմամբ այս քարոզարաշվին դեմոկրատների կողմից մասնակցեցին վեց կին թեկնածուներ:
Այժմ միայն կոնգրեսական Թուլսի Գաբարդն է մնացել պայքարում, սակայն նրա հնարավորությունները գրեթե զրոյական են: Այժմ հիմնական պայքարն ընթանում է երկու տղամարդ թեկնածուների միջև, որոնցից մեկը կմրցի նախագահ Թրամփի դեմ 2020 թվականի նոյեմբերին:
Հարցումները ցույց են տալիս, որ Հիլարի Քլինթոնի պարտությունից հետո դեմոկրատ ընտրազանգվածը մեծ մասամբ հակված չէ նախապատվությունը տալու կին թեկնածուին: Ըստ փորձագետների, ընդհանուր մոտեցումն այն էր, որ պետք է 70 տարեկան անց մի թեկնածու, ով կկարողանա հակադրվել Թրամփին:
Հիլարի Քլինթոնը ևս մատնանշել է սեռերի անհավասարության խնդիրը քաղաքական պայքարում՝ ընդգծելով, որ կրկնակի չափանիշները շարունակում են գործել՝ չնայած նրան, որ իր քարոզարշավի օրոք գրանցվել է մեծ առաջընթաց այս հարցում:
Կանանց իրավունքների պաշտպանության կառույցներն ընդգծում են, որ այս հարցում հաճախ հանդիպում են կարծարտիպերի, որ կանայք ավելի էմոցիանալ են, ուստի նախագահի պաշտոնը դիտարկվում է ավելի շատ որպես տղամարդկու աշխատանք: Իրավապաշտպանները հույս ունեն, որ այս վերջին քարոզարշավը, որին մասնակցեցին Ուորենն ու այլ կանայք, մեկ քայլով մոտեցրեց մոտ ապագայում կին նախագահ ունենալու հնարավորությունը:
Facebook Forum