Մատչելի հղումներ

Վերլուծաբանները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ու բանավեճի մասին


Վերլուծաբանները շարունակում են քննարկել ղարաբաղյան  հակամարտության շուրջ ստեղծված կացությունը Մյունխենում կողմերի միջև շփումներից հետո

«Խորը կառուցվածքային հակասությունները հայկական և ադրբեջանական կողմերի միջև պահպանվել են»,- ասում է բրիտանական Conciliation Resources կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսը՝ անդրադառնալով Մյունխենում ԼՂ հակամարտության կողմերի միջև հանդիպմանն ու դրան հաջորդած զարգացումներին:

Նա դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների Մյունխենում կայացած հանրային բանավեճի փաստը, սակայն վերապահումներ ունի քննարկման բովանդակության ու կողմերի հռետորաբանության վերաբերյալ, հատկապես պատմական հարցերի շուրջ:

«Սա կորսված հնարավորություն էր: Երկու առաջնոդները չխոսեցին ապագայի մասին և չներկայացրեցին չափավոր դիքորոշումներ»:- ասում է Բրոերսը:

Փորձագետը վստահ է՝ քննարկումն ընդգծում է մի կողմից ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը, մյուս կողմից՝ հակամարտող կողմերի՝ խնդիրը կարգավորելու ցանկության բացակայությունը:

«Այսպիսի խորը քննարկումը, թե ինչ է տեղի ունեցել 19-րդ դարում կամ մ.թ.ա. 4-րդ դարում, ցավոք, վկայում է, որ չկա հակամարտության անհապաղ կարգավորման պահանջարկ, ու երկու առաջնոդներն էլ անհագստացած չեն այդ առիթով»,- ասում է Բրոերսը:

Նման բովանդակության գերակայությոնը խաղաղ կարգավորման գործընթացում, ըստ փորձագետի, մասամբ բացատրվում է կողմերի միջև սահմանափակ հաղորդակցմամբ: Իրավիճակը փոխելու համար անգրաժշտ են անկախ ու ուժեղ քաղաքացիական հասարակություն և անկախ հետազոտություն անցկացնելու կարողություն:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն իր հերթին նման ձևաչափով քննարկման հիմքում է տեսնում երկու առաջնորդների ցանկությունը՝ շարունակելու երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նախորդ տարվա մի շարք փոքր քայլերի ու ձեռքբերումների հետ մեկտեղ, ներառյալ համեմատաբար հանգիստ իրավիճակը շփման գծում, նման քննարկումները նպաստում են բանակցային գործընթացի ու զինադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն վերլուծաբանը չի տեսնում հիմքեր կարգավորման գործընթացում որևէ լուրջ առաջընթացի համար:

«Հաշվի առնելով այն վարչակարգը, որը հաստատել է Իլհամ Ալիևն Ադրբեջանում՝ դժվար է այժմ ակնկալել որևէ լուրջ փոփոխություն գործընթացում»,- ասում է Սանամյանը:

Նրա կարծիքով տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն ընդունում մադրիդյան սկզբունքները, որոնք ժառանգել են նախորդ իշխանությոններից, սակայն հայկական կողմի առաջ քաշած նոր սկզբունքներն, ըստ վերլուծաբանի, հստակեցման կարիք ունեն:

«Նախկին սկզբունքների փոխարեն, որոնք շատ անորոշ էին ամենազգայուն հարցերի նկատմամբ, ինչպիսիք են կարգավիճակն ու անվտանգությունը, առաջ են քաշվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ նոր սկզբունքներ, որոնք էլ ավելի անորոշ են»,- ասում է Սանամյանը

Երկու վերլուծաբաններն էլ համակարծիք են՝ իրավիճակի լարման վտանգը չի վերացել: Կողմերի միջև անհրաժեշտ են շփումներ տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG