Մատչելի հղումներ

Դեմոկրատական բանավեճերի արդյունքում ի հայտ է գալիս կուսակցության պառակտվածությունը


ԱՄՆ-ի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածության ավելի մեղմ հայացքների տեր հավակնորդների կարծիքով, Բեռնի Սանդերսը Թրամփի համար գերադասելի հակառակորդ կլինի:

Հարավային Կարոլինայում Դեմոկրատական կուսակցության բանավեճի ժամանակ ակնհայտ դարձավ նախագահական ընտրություններում հավակնորդ դեմոկրատ թեկնածուների միջև պառակտումը:

Առաջատար Բեռնի Սանդերսը ստիպված էր բազմիցս պաշտպանել իր տեսակետները՝ ամերիկացիների կյանքը բարելավելու շուրջ:


«Մեր տնտեսությունը չի աշխատում բոլոր ամերիկացիների համար: Այն աշխատում է բնակչության մեկ տոկոսի համար: Մենք այնպիսի տնտեսություն կստեղծենք, որը կաշխատի բոլորի համար», - ասում է Սանդերսը:

Դեմոկրատական կուսակցության ոչ բոլոր անդամներն են համամիտ Սանդերսի տեսակետների հետ: Շատերի՝ այդ թվում և նախկին քաղաքապետ Թիփ Բուդիջեջի կարծիքով, եթե Սանդերսը լինի նոյեմբերին Թրամփի դեմ առերեսվող թեկնածուն, ապա նա կտապալվի:


«Եթե կարծում եք, թե անցած չորս տարիները քաոսային, պառակտող և հոգնեցնող են եղել, ապա պատկերացրեք թե ինչպիսին կլինի 2020-ը երբ Բեռնի Սանդերսը պայքարելու է Դոնալդ Թրամփի դեմ», - ասում է Բուդիջեջը:

Բեռնի Սանդերսի աջակիցները պաշտպանում են վերջինիս՝ բարձրաձայնելով այն մասին, որ նրա ընտրապայքարը հետաքրքրության է արժանանում նոր և երիտասարդ ընտրողների շրջանում:

Ավելի մեղմ հայացքների տեր դեմոկրատներն, ինչպիսիք են Բուդիջեջը, Բայդենը, Քլոբուչարն ու Բլումբերգը, հավատացած են, որ Թրամփն ու նրա աջակիցները ուրախ կլինեն, եթե Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրի Բեռնի Սանդերսին:


«Նրանք կկարողանային քննադատել Սանդերսի նախկին ծրագրերը, ինչպես օրինակ բոլորի համան նախատեսված Մեդիքեիրը՝առողջապահության ապահովագրումը: Սանդերսի նման հակառակորդը հանրապետականների համար ավելի խոշոր քաղաքական թիրախ կլիներ», - ասում է վերլուծաբան Մեթյու Դալլաքը:

Վերլուծաբանների կարծիքով Սանդերսը կշարունակի մնալ կուսակցության առաջատարը, եթե դեմոկրատները չկարողանան համախմբվել ավելի մեղմ հայացքներ ունեցող հավակնորդներից որևէ մեկի շուրջը:

XS
SM
MD
LG