Մատչելի հղումներ

Թուրքիայի դատախազության նոր որոշումը Քամալի Քավալայի գործով


Թուրքիայի դատախազությունը հայտնի բարերար Օսման Քավալային բերման ենթարկելու որոշում է ընդունել: Այն կայացվել է Ստամբուլի դատարանի՝ Քավալային արդարացնելու որոշումից ժամեր անց

Ստամբուլի դատարանի որոշումն ընդունվել էր մեծ ոգևորությամբ, հատկապես ազատական ուժերի կողմից, ովքեր որոշումը որակել են մարդու իրավունքների ու Թուրքիայի անկախ դատարանների հաղթանակ:

Քավալային մեղադրում են 2013 թվականին ազգային հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ՝ ուղղված ընդդեմ այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանի:

Իր հայտարարության մեջ Ստամբուլի դատախազությունը հայտնել է, որ Քավալային բերման ենթարկելու որոշումը կապված է 2016 թվականի ձախողված հեղաշրջման փորձի հետ: Դատախազությունը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոքարկել նրան արդարացնելու որոշումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG