Մատչելի հղումներ

Հագեցած օրակարգ՝ Մյունխենի համաժողովից առաջ


Ուրբաթ օրը Մյունխենում կմեկնարկի անվտանգության հարցերով հերթական համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ քաղաքական և ռազմական առաջնորդներ: Օրակարգը հագեցած է միջազգային լարված իրավիճակով և կորոնավիրուսի տարածմանը վերաբերող հարցերով

ԱՄՆ-ը մեծ պատվիրակություն է ուղարկում Մյունխեն պաշտպանության նախարար Էսփերի և պետքարտուղար Պոմպեոյի գլխավորությամբ ՝ անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Փորձագետներն այս փաստը համարում են ազդակ, որ երկիրը չի վարում Եվրոպայից մեկուսացող քաղաքականություն:

«Այս պահին ԱՄՆ սկսում է վերջին 25 տարիների ամենախոշոր ռազմակայն զորավարժությունները Եվրոպայում: Անհրաժեշտ է հիշել դա, երբ փորձ է արվում ներկայացնել ԱՄՆ-ը որպես Եվրոպայից մեկուսացվող երկիր»,- ասում է Royal United Services հաստատության ներկայացուցիչ Էլիզաբեթ Բրաուն:

Վաշինգտոնի համար անվտանգության համաժողովին մասնակցելու ամենակարևոր պատճառներից է Իրանը: Համաժողովը հյուրընկալող Վոլֆգան Իշինգերն ընդգծում է՝ այս հարցով օրակարգը հագեցած է Իրանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն, բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններին և տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի անհրաժեշտությանը վերաբերող հարցերով:

Հարցերից մյուսն Իրաքն է, ուր ամերիկյան հրթիռակոծման արդյունքում սպանվել էր գեներալ Սուլեյմանին, որից հետո Իրաքի խորհդարանը քվեարկեց հօգուտ ամերիկյան զինված ուժերի դուրս բերմանը Իրաքի տարածքից: Այսօր ՆԱՏՕ քննարկում է Դաեշ-ի դեմ պայքարող իրաքյան զորքերի վերապատրաստման գործառույթի փոխանցումն իրեն: ԱՄՆ ողջունում է ՆԱՏՕ-ի այս մոտեցումը: Պաշտպանության նախարար Էսփերն ընդգծում է, որ այսպիսով ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Իրաքում գտնվող ամերիկյան զորքերը վերադարձնել տուն:

Սիրիայի և Եմենի հակամարտությունները ևս համաժողովի կարևոր օրակարգային թեմաներից են, ինչպես նաև Աֆղանստանը, որտեղ հույս կա, որ կգրանցվի առաջընթաց խաղաղ կարգավորմա հարցում:

Յուրաքանչյուր երկիր համաժողովի իր մասնակցությունը կապում է իր տարածաշրջանի համար կարևոր թեմայի հետ: Չինաստանի համար կորոնավիրուսի, Հոնկոնգի և Huawei նկատմամբ սահմանափակումների հետ կապված հարցերը առաջնային են, Ռուսաստանի համար՝ Դոնբասի պատերազմը:

Մոտակա երեք օրվա ընթացքում Մյունխենի կենտրոնում գտվող այս հյուրանոցում աշխարհի առաջնորդները կքննարկեն վերոհիշյալ և այլ բազմաթիբ հարցեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG