Մատչելի հղումներ

ԱՄՆ տնտեսության դրական և բացասական միտումները


Այս տարվա սկզբին ԱՄՆ-ում 220 հազարով ավելացել են աշխատատեղերը՝ չնայած Չինաստանում կորոնավիրուսի արդյուքում հնարավոր տնտեսական անկման, առևտրային պատերազմների ու Boeing ընկերության շուրջ զարգացումների

Ըստ ԱՄՆ աշխատանքի և զբաղվածության նախարարության տվյալների, շուրջ կես միլիոն մարդ հունվար ամսին ներգրավված են եղել աշխատանք փնտրելու գործում: Այս ցուցանիշները գործազրկության չնչին աճ են գրանցել ՝ դեկտեմբերի 3,5 տոկոսից հասնելով 3,6 տոկոսի հունվարին:

Դրա հետ մեկտեղ սակայն նախարարությունը արձանագրում է, որ գործարար միջավայրը շարունակում է մնալ դրական, իսկ աշխատատեղերն աճում են տարվա կտրվածքով: Սպառողական բարձր ծախսերի շնորհիվ հնարավոր է դառնում նվազեցնել առևտրային պատերազմների կամ բիզնես ներդրումների անկման հետ կապված բացասական միտումները:

Հունվար ամսին շինարարական ընկերությունները հայտնում են 44 հազար նոր աշխատատեղերի ստեղծման մասին, որին նպաստեց ոչ սովորական տաք եղանակներն այս ամսում:

Դրա հետ մեկտեղ ավտոարտադրողների շրջանում գրանցվեց 12 հազար աշխատատեղերի կորուստ ՝ կապված ավտոմեքենաների մասերի մատակարարման հարցում առաջացած խնդիրների հետ:

Բացի այդ, արդյունաբերության ոլորտում արձանագրված անկմանը նպաստել է Boeing ընկերության որոշումը դադարեցնելու իր 737 MAX ինքնաթիռի արտադրությունը, բացահայտված մի շարք խնդիրների պատճառով։ Ընկերության այս որոշումը շղթայաբար կանդրադառնա այլ ընկերությունների վրա: Օրինակ, Spirit Aerosystems-ն արդեն հայտնել է շուրջ 2800 աշխատատեղերի կրճատման մասին այս տարում:

Այդ զարգացումները դեռևս ներառված չեն աշխատանքի և զբաղվածության նախարարության հաշվարկներում, քանի որ դրա շուրջ հայտարարությունները արվել են զեկույցի հրապարակումից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG