‘’Նովայա Գազետա’’ թերթի լրագրող Ելենա Միլաշինան և նրան ուղեկցող փաստաբան Մարինա Դուբրովինան ծեծի են ենթարկվել Չեչնիայում մի խումբ անձանց կողմից հյուրանոցի սրահում: Միլաշինան հայտնի է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուսաբանմամբ:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Չեչնիայի տարածքային բաժինը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը:
Հայտնի է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Կրեմլի երկար տարիների դաշնակիցն է Հյուսիսային Կովկասում: Միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս անդրադարձել են Կադիրովի օրինախախտումներին Չեչնիայում, հատկապես` մարդու իրավունքների ոլորտում:
Վերջիններս ընդգծում են, որ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների նկատմամբ թշնամական վերաբերմունքը Չեչնիայում հաճախ հանդիպող երևույթ է, որին նպաստում են նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ ելույթները: Եվրախորհուրդը կոչ է անում ՌԴ իշխանություններին համապատասխան պայմաններ ստեղծել իրավապաշտպանների ու լրագրողների անվտանգ գործունեության համար:
Facebook Forum