Մատչելի հղումներ

Օսկարին չի հաջողվում բազմազանություն ապահովել՝ ինչը վանում է երիտասարդ սերնդին


Այս տարի Օսկարի մրցանակաբաշխության համար առաջադրված 20 դերասաններից միայն երկուսն են փոքրամասնության անդամներ, իսկ լավագույն ռեժիսորի անվանակարգում կանայք բացակայում են:

Թեև կինոակադեմիան 4 տարի առաջ քվեարկեց մինչև 2020 թվականը կին և զանազան ռասսաների տեր ստեղծագործողների թիվը կրկնապատկելու օգտին, այնուամենայնիվ արդեն 4-րդ տարին է, ինչ ոչ մի կին չի առաջադրվել լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Հարիեթի կերպարը մարմնավորած Սինթիա Էրիվոն լավագույն խաղի համար առաջադրված միակ ոչ սպիտակամորթ դերասանն է: Ընտրությունը չեն անցել Ջենիֆեր Լոփեսը՝ «Հասլըրս», Լուփիթա Նյոնգոն՝ «Աս» և Էդդի Մըրֆին «Իմ անունն է Դոլեմիթ» ֆիլմերի համար:

«Կինոգործիչների 84 տոկոսը դեռևս սպիտակամորթ են և 64 տոկոսը՝ տղամարդիկ»,- ասում է Սինթիա Ֆուչիզը:

Սինթիա Ֆուչիզը Ջորջ Մեյսոնի համալսարանի Ֆիլմերի և տեսանյութերի ուսումնասիրությունների բաժնի ղեկավարն է:

Նրա խոսքերով կինոակադեմիան նախընտրում է ներդրում կատարել շահույթ ապահովող ֆիլմերում, այլ ոչ թե փոքրամասնությունների կամ կանանց ուղղությամբ: Սակայն Ֆուչիզը մատնանշում է, որ նման թեմաներով ֆիլմերը նույնպես շահութաբեր կարող են լինել, ինչպես օրինակ «Բլեք Փանթեր», Գեթ աութ» և 6 անվանակարգերում առաջադրված «Փարազայթ» ֆիլմը:

«Աշխարհի շուրջ շատ կինոդիտողներ համոզված են, որ դա լավագույն ֆիլմն է»,- ասում է նա:

Ֆուչիզի խոսքերով հաճախ առաջադրվում են Հոլիվուդի արդեն իսկ ճանաչված և ուշադրության կենտրոնում գտնվող կինոգործիչները, ինչպես Մարթին Սքորսեզեն կամ Քվենթին Թարանթինոն:

Օսկարին չի հաջողվում բազմազանություն ապահովել՝ ինչը վանում է երիտասարդ սերնդին
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00


Նրա խոսքերով կինոդիտումների արդյունքում մեծ շահույթ ապահովող ֆիլմերն ամենից մեծ ուշադրությանն են առաջացնում, ինչպես օրինակ միլիարդավոր դոլարներ ապահոված «Ջոքեր» ֆիլմը:

Ու թեև կինոակադեմիան քայլեր է ձեռնարկում բազմազանության ուղղությամբ, այնուամենայնիվ դա շատ երկար է տևում: Իսկ երիտասարդ սերունդը կինոդահլիճների փոխարեն նախընտրում է ֆիլմեր դիտել համացանցով, ուր ընտրության հնարավորությունը մեծ է:

«Այժմ թե՛ կինոդիտողը և թե՛ կինոռեժիսորներն այլ կերպ են ֆիլմեր դիտում: Ոչ բոլորն են կինոթատրոն այցելում և Նեթֆլիքս, Ամազոն Փրայմ, Հուլու, Դիսնեյ և մյուս բոլոր ընկերությունները քաջատեղյակ են այդ մասին»,- ասում է նա:

Մասնագետների կարծիքով քանի դեռ ավելի ու ավելի մեծ թվով ֆիլմեր են հասանելի դառնում, Հոլիվուդի դերը որպես կինոաշխարհի էպիկենտրոն կարող է փոխվել: Նույնը տեղի կունենա նաև Օսկարի հետ, եթե նրանք հապաղեն փոփոխություններ կատարել:

XS
SM
MD
LG