Մատչելի հղումներ

Այովայի նախնական ընտրությունների արդյունքների հրապարակումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով


Ամերիկան անհամբեր սպասում էր Այովա նահանգում անցկացվող նախնական ընտրությունների արդյունքին։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին, երբ գրանցվեցին ձայների հաշվարկի համակարգում տեխնոլոգիական խնդիրներ։ Ընտրողները երկուշաբթի օրը հավաքվել էին 16ՕՕ տեղամասերում՝ դպրցներ, գրադարաններ ու եկեղեցիներ։ Ինչպես Այովայի Դեմոկրատական կուսակցության խոսնակն ասաց, ՝՝ արդյուքների մասին զեկույցներում հայտնաբերվել է անհամապատասխանության երեք դեպք՛՛։

Հիմա շատերն են ասում, որ ամերիկյան ընտրություններում մի նոր խնդիր է առաջ գալիս երեք տարի անց այն բանից հետո, երբ ռուսներին էին մեղադրում 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու մեջ։ Թրամփն էլ, առիթն օգտագործելով, հեգնանքով հարց է տալիս, թե ՝՝երբ են դեմոկրատները քվեարկության հարցում իրենց թերություններն ընդունելու փոխարեն, սկսելու մեղադրել Ռուսաստանին՛՛։

Չնայած արդյունքների բացակայությանը, թեկնածուներից մի քանիսն արդեն հայտարարում են իրենց հաղթանակի մասին։ Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը պնդում է, որ ձայներով նկատելիորեն առաջ է նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչից։ Վերջինս ավելի վաղ ասել էր, թե իր արշավը ՝՝Նյու Հեմփշիրի ընտրություններին է ներկայանալու Այովայում հաղթանակից հետո՛՛։ Նախագահ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, թե միակ անձը, որը կարող է գրանցել մեծ հաղթանակ Այովայում, Թրամփն է՛՛։

Այովայում ընտրում են նախագահի ընտրությունների համար 1991 պատվիրակներից միայն 41-ին։ Սակայն հենց այս նահանգին են ԱՄՆ-ում ամենմեծ տեղը տալիս, քանի որ, նախ՝ այն առաջինն է անկացնում ընտրությունները, երկրորդ՝ հենց այս նահանգի ընտրած թեկնածուն է ի վերջո մեծ մասսամբ ընտրվում տվյալ կուսակցության թեկնածու։ Ի դեպ, դեմոկրատ վերջին չորս թեկնածուները հաղթել են այս նահանգում։

Այովայում հանրապետականները երկուշաբթի օրը եւս անցկացրին ընտրական հավաքներ, եւ ինչպես սպասվում էր, կուսակցության աջակիցների 9Օ տոկոսի համակրանքը վայելող Թրամփը ձայների ջախջախիչ տարբերությամբ հաղթեց իր երկու շատ անհայտ մրցակիցներին։

Ընտրության հաջորդ փուլը եկող շաբաթ փոխանցվելու է վաղ քվեարկող Նյու Հեմփշիրին, ապա՝ փետրվար ամսին Նեւադային ու Հարավային Քարոլինային։ Սուպեր երեքշաբթին, երբ միասնաբար քվեարկում է 15 նահանգ, մարտի 3-ն է։

Հիշեցնենք, որ թեկնածուների հաստատումը տեղի է ունենալու հուլիս ամսին, երկու կուսակցությունների համագումարների ժամանակ։

XS
SM
MD
LG