Մատչելի հղումներ

Ճանապարհ`դեպի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ


ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առաջին քվեարկությունը կանցկացվի փետրվարի 3-ին, երբ Այովա նահանգում սկսվեն կուսակցական, նախնական ընտրությունները, որոշելու համար, թե ով է Դեմոկրատական կուսակցությունից լինելու Թրամփի մրցակիցը: Այդ օրն այստեղ հրավիրվելու են հազարից ավելի հավաքներ, իրենց թեկնածուին ընտրելու համար: Այդ օրը մարդիկ հավաքվում են նշված տեղերում, հրապարակային կերպով քննարկում թեկնածությունները ու իրենց ձայնը տալիս իրենց նախընտրածին:

Ամենակարեւորն այս հավաքներից Այովայի հավաքներն են, քանի որ այն մեծապես է տալիս առաջին պատկերը, թե որ թեկնածուին է գերադասում ԱՄՆ-ը: Ուշադրության կենտրոնում է լինելու միայն Դեմոկրատական կուսակցությունը, քանի որ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ օգոստոսյան համագումարի ժամանակ Հանրապետական կուսակցությունն իր ձայնը կտա Թրամփին:

Երեկոյան անցկացվում է քվեարկություն խցիկներում ու ըստ ձայների թվի, յուրաքանչյուր թեկնածուի հասնում հավաքած ձայներին համապատասխան պատվիրակներ:

Քանի որ Այովան, ապա` Նյու Հեմփշիրը առաջինն են անցկացնում քվեարկությունը, այստեղ ուշադրությունն ավելի մեծ է, քան ավելի մարդաշատ նահանգներում: Սակայն այս համակարգը շատերն են քննադատում այն բանի համար, որ երկու այս նահանգները ունեն սպիտակամորթ ազգաբնակչության ճնշող մեծամասնություն:

Թեկնածուները, որոնց հաջողվում է անցնել Այովայի ու Նյու Հեմփշիրի ընտրությունները, հաջորդ մեծ քննությունը պիտի հանձնեն մարտի 3-ին, որը հայտնի է Սուպեր երեքշաբթի անվանումով, քանի որ նույն օրը նախնական ընտրություններ են անցկացվում միանգամից 14 նահանգներում: Դրանց շարքում են ամենամարդաշատ Կալիֆորնիան ու Թեքսասը: Ընտրողների բոլոր պատվիրակների երեսուն տոկոսը նշանակվում են այդ օրը:

Կուսակցական, նախնական ընտրությունները շարունակվում են հունիս ամսին: Այդ ժամանակ բոլոր հավակնորդներից մնում է միայն մեկը, որին էլ որպես նախագահական թեկնածու հաստատում է օգոստոսյան կուսակցական համագումարը: Համագումարը նաեւ ներկայացնում է փոխնախագահի թեկնածուին:

XS
SM
MD
LG