Մատչելի հղումներ

Պուտինը ներում է շնորհել ամերիկացի իսրայելցի կնոջը


Ռուսաստանում կալանավորված ամերիկացի իսրայելցի կնոջ փաստաբանները հայտնում են, որ կալանավորված կինը ազատ է արձակվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի ստորագրել է Ռուսաստանում կալանավորված ամերիկացի իսրայելցի կնոջը ներում շնորհելու որոշումը: Հիշեցնենք, որ Նյու Ջերսիում ծնված Իսահարիի պայուսակում անցած տարի ռուս իրավապահները հայտնաբերել էին ինը գրամ մարիխուանա: Հայտնաբերման պահին կինը Մոսկվայի օդանավակայանում էր՝ տարանցիկ ուղևորվելով Իսրայել Հնդկաստանից:

Իսահարին ներման խնդրանքով դիմել էր նախագահ Պուտինին այն բանից հետո, երբ նախագահը Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպել էր Իսահարիի ծնողին: Ռուսաստանի նախագահը Իսրայել էր այցելել՝ մասնակցելու Օսվենցումի ճամբարի ազատագրման 75-րդ տարեդարձի միջոցառմանը:

Պուտինը հանդիպմանը վստահեցրել է Իսահարիի մորը, որ ամեն ինչ լավ է լինելու իր դստեր համար: Իսրայելը նախկինում դատապարտել էր վճիռը ՝ այն որակելով «անհամարժեք»:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ողջունել է ներման մասին կարգադրությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG