Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահին իմփիչմենթի ենթարկելու պայքարի քաղաքականությունը


ԱՄՆ-ի դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցրել է քաղաքական իր շահերն առաջ տանելու նպատակով, որպեսզի Կիեւը հետաքննություն սկսի ընտրություններում իր մրցակից Ջո Բայդընի որդու հարցով: Սպիտակ տան ներկայացուցիչներն, ինչպես Փեթ Սիփոլոնեն, ասում են, թե ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իմփիչմենթի հարցով սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին:

Դեմոկրատների մեղադրանքները լսելուց հետո Սենատը շաբաթ օրը լսելու է Թրամփի իրավական հարցերով խորհրդի անդամներին: Իրենց փաստարկները ներկայացնելու համար նրանց տրված է երեք օր:

Թրամփի պաշպանները պնդում են, որ նախագահի որեւէ արարք չի դարձել ‘’ծանր այնպիսի հանցագործություն’’, որը կարող էր դառնալ նրան իմփիչմենթի ենթարկելու պատճառ: Նրանց խոսքերով, ‘’խելամիտ չէ ամեն մի քայլ համարել այնպիսի հանցագործություն, որը բավարար է նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար:

Թրամփի փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին այն բանի համար, որ վերջիններս չեն ուզում տալ վկայություններ իրենց կողմից ներկայացվող մեղադրանքներին: Ինչ վերաբերում է Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին Թրամփի դեմ հարուցված մեղադրանքին, փաստաբանները պնդում են, թե նախագահն ունեցել է իրավունք` թույլ չտալու, որ պաշտոնատար անձինք հանդես գան վկայություններով:
Թրամփն ասում է, թե ունեցել է ԱՄՆ-ի շահերից բխող իրավունք թույլ չտալու համար, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդես գար վկայություններով:
‘’Ի՞նչ կպատահեր, եթե նա բացահայտեր այն, թե ինչ եմ ես մտածում ինչ որ երկրի ղեկավարի մասին: Եվ ես այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ գործել երկրի անունից’’, ասել է Թրամփը:


Հաջորդ շաբաթ, երբ կողմերն արդեն ավարտած կլինեն իրենց փաստարկները, սենատորներին կտրվի 12 ժամ հարցեր ուղղելու համար: Դրանից հետո կանցկացվի քվեարկություն, որոշելու համար, թե համաձայն են արդյոք, որ հրավիրվեն այլ վկաներ, թե ոչ:


XS
SM
MD
LG