Շվեյցարիայի առողջարանային Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումին ներկա էին աշխարհի և բիզնեսի առաջնորդներ՝ ներկա էր նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր ելույթի ժամանակ նա խոսել է իր վարչակազմի տնտեսական նվաճումների մասին և ընդգծել Կանադայի, Մեքսիկայի ու Չինաստանի հետ վերջերս կնքած առևտրային պայմանագրերի կարևորությունը: Թրամփը նաև օգտագործել է ևս մեկ անգամ գլոբալ ջերմացման կողմնակիցներին քննադատելու հնարավորությունը:
«Այս ահազանգողները միշտ նույն պահանջներն են ներկայացնում՝ գերիշխանություն և մեր կյանքի յուրաքանչյուր գործոնի ձևափոխում: Մենք երբեք թույլ չենք տա, որ արմատական սոցիալիստները ոչնչացնեն մեր տնտեսությունը, փչացնեն մեր երկիրը կամ սահմանափակեն մեր ազատությունը»,- ասել է նա:
Ի դեմս գլոբալ ջերմացման վերաբերյալ իր կարծիքին, Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները կմասնակցի աշխարհով մեկ ծառերի տնկման ծրագրին:
«Շատ այլ երկրների հետ մենք պատրաստվում ենք մեկ տրիլիոն ծառ տնկել: Ես շրջակա միջավայրի ջատագով եմ: ԱՄՆ-ում իրավիճակն այժմ հիանալի է, սակայն իմ ցանկությունն է ունենալ ամենամաքուր ջուրը և ամենամաքուր օդը»,- ասել է նա:
Սակայն կլիմայի ակտիվիստների կարծիքով իրավիճակը ահազանգիչ է և աշխարհի առաջնորնդերը չեն կատարում իրենցից սպասված քայլերը: Կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը կրկին մեղադրել է աշխարհի առաջնորդներին գլոբալ ջերմացման խնդրին լուրջ չվերաբերվելու մեջ:
«Ես այստեղ եմ ասելու, որ ի տարբերություն ձեզ, մեր սերունդը առանց պայքարի չի հանձնվի»,- ասել է նա:
Թունբերգի պես շատ այլ կլիմայի երիտասարդ ակտիվիստներ եկել են Շվեյցարիաիրենց նոր սերնդի ձայնը լսելի դարձնելու և աշխարհի առաջնորդներին հիշեցնելու, որ իրենք ուշիուշով հետևում են վերջիններիս յուրաքանչյուր քայլի: