Մատչելի հղումներ

Facebook-ը մասամբ  տեղափոխվում է Եվրոպա


Facebook  ընկերությունը պատրաստվում է հազար նոր աշխատող վարձել Լոնդոնում այս տարվա ընթացքում: Ընկերությունը շարունակում է իր տեխնիկական կենտրոնները տեղափոխել ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիա, որը լքում է ԵՄ

Facebook ընկերության փոխնախագահ Նիկոլա Մենդելսոհնի խոսքերով այս տարի ընկերությունը նոր աշխատատեղեր կբացի Լոնդոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:

Բացի այդ, ընկերությունը նոր աշխատակիցներ կվարձի տեխնիկական անվտանգության զարգացման համար, որոնք Facebook, Messenger, Instagram և WhatsApp պլատֆորմաներից կհանեն վնասակար բովանդակություն ունեցող գրառումները:

Նրա խոսքերով ընկերությունը զարգացնում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես Մեծ Բրիտանիայում: Սակայն այստեղ կարևոր հարցերից է Բրեքզիթի ապագան:

«Ջոնսոնի կառավարությունը հստակ մոտեցումներ ունի այս հարցում, ուստի մենք կշարունակենք ներդրումներ անել Լոնդոնում»,- նշում է փոխնախագահ Մենդելսոհնին:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ողջունել է Facebook-ի ընդլայնումը Մեծ Բրիտանիայում՝ այն որակելով «փայլուն լուր»:

Այսօր ընկերության նպատակներից է Facebook-ի նկատմամբ վստահությունը վերականգնելը, որը խարխլվել էր 2018 թվականին Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո, երբ բրիտանական այս ընկերությունը տեղեկատվություն էր գնել Facebook-ից՝ կապված ընտրողների նախասիրությունների հետ: Մենդելսոհնի կարծիքով վստահության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ:

«Մենք գիտակցում ենք, որ սա կարևոր ընթացող երկխոսություն է , և մենք ցանկանում ենք դրա մասը լինել: Ցանկանում ենք աշխատել քաղաքական գործիչների հետ այս ոլորտում ճիշտ քաղաքականություն մշակելու համար»,- ասում է ընկերության փոխնախագահը:

Facebook-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, թե ինչպես են իր պլատֆորմներն անդրադառնում եվրոպական բիզնես միջավայրի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG