Մատչելի հղումներ

Երթ դեպի Դավոս՝ ի պաշտպանություն կայուն կլիմայի


Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ցուցարարները, որոնք աշխարհի ղեկավարներից պահանջում են իրականացնել գործուն քայլեր այս երեւույթը կասեցնելու ուղղությամբ, քայլարշավ են սկսել դեպի առողջարանային Դավոս քաղաքը, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ, անվտանգության դրդադապատճառով տեղակայվել են ոստիկանական 5ՕՕՕ թվակազմով ուժեր։

Ակտիվիստները, որոնք երթը սկսել են կիրակի օրը, Դավոս են հասնելու ճանապարհի մի զգալի մասը քայլելով։ Ու քանի որ իշխանությունները որոշ հատվածներում արգելել են քայլարշավը, ցույցի մասնակիցներն այդ հատվածն անցնելու են գնացքով։

Չնայած 2Օ19 թվականին Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց Կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի համաձայնագրից, 5Օ-րդ այս հանդիպմանը նա այնուամենայնիվ ներկա է գտնվելու։

Հանդիպման 3ՕՕՕ մասնակիցների անվտանգությունն ապահովելու են ցամաքային պաշտպանական համակարգերով, հավելյալ ռադարով եւ այլ միջոցներով։

Թրամփը հանդիպմանը կմասնակցի երեքշաբթի ու չորեքշաբթի օրեին, երբ իր երկրի Սենատում քննարկում են իրեն պաշտոնից ազատելու հարցը։

XS
SM
MD
LG