Մատչելի հղումներ

Սենատին Թրամփի դեմ ներկայացված փաստթղթերի տրցակը եւ իմփիչմենթի գործընթացը


Խորհրդային Միությունում ծնված ամերիկացի գործարար, նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի մոտ աջակից Լեւ Պարնասը մի տրցակ փաստաթղթեր է հատկացրել Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությանը: Այս տրցակի մեջ կան նամակներ ու էլեկտրոնային ուղերձներ, որոնք խոսում են այն մասին, որ Ջուլիանին հաղորդակցվել է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարիե Յովանովիչի մասին: Կան փաստեր, որ հետապնդման է ենթարկվել նաեւ Յովանովիչի որեւէ շարժ Կիեւում:

Պարնասն ասել է, թե Թրամփը ցանկացել է, որ ինքը համոզի Ուկրաինային հետաքննություն սկսել քաղաքական իր հակառակորդ Ջո Բայդընի դեմ: Այս կապակցությամբ տրված հարցին ի պատասխան Թրամփն ասել է, թե ինքն ընդհանրապես չի էլ ճանաչում Պարնասին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե հետաքննություն է սկսելու Պարնասի մեղադրանքների հիման վրա: Նույն հայտարարության համաձայն, հնարավոր է, որ ոտնահարվել են դեսպանի դիվանագիտական իրավունքները եւ խախտվել Ուկրաինայի օրենքները:

Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ավագ աշխատակից Դենիս Լենեցն է ասել, ըստ միջազգային օրենքների, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովն առաջարկել է, որ հետաքննությանը մասնակցի նաեւ ամերիկյան կողմը:

Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնվել է երկրի դիվանագետների, օրենսդիրների ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների քննադատության ներքո այն բանի համար, որ հանդես չի եկել Յովանովիչին հսկողության տակ առնելու մեղադրանքի շուրջ մեկնաբանությամբ ու բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու է դեսպանը դուրս մնացել պաշտպանվածությունից:

Հիշեցնենք, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցնելու Թրամփի որոշումը դարձավ պատճառ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սկսեր իմփիչմենթի գործընթաց ընդդեմ նախագահի: ԱՄՆ-ի կառավարության հաշվետվությունների գրասենյակը եկել է այն եզրահանգման, որ օգնության կասեցումը ոտնահարել է ԱՄՆ-ի օրենքները:


XS
SM
MD
LG