Մատչելի հղումներ

Ինչպես կարող է Թեհրանը փոխհատուցել զոհվածների հարազատներին


Ուկրաինական ավիաուղիներին պատկանող մարդատար օդանավն Իրանի բանակային ուժերի կողմից սխալմամբ կործանելու փաստով Թեհրանը հայտարարել է իրականացված ձերբակալությունների մասին։ Սակայն այս մասին երկրի իշխանությունները մանրամասնություններ չեն հաղորդում։
Քաղաքական վերլուծաբաններից Մայքըլ Բոսիուրկիվը ողջունում է ԱՄՆ-ի, Կանադայի ու ՝՝Բոինգ՛՛ ընկերության ներկայացուցիչներին Իրան հրավիրելու այս երկրի իշխանությունների քայլը։ Սակայն նա չի կարծում, որ հրավիրվածները կստանան հետաքննությանը մասնակցելու իրավունք։ Նրա կարծիքով, նրանք կունենան միայն դիտորդի կարգավիճակ։
Մեկ այլ վերլուծաբան՝ Ժենե Բըրդն ասում է, թե չնայած այն հանգամանքին, որ Իրանն ընդունել է օդանավը խոցելու մեղքը, մինչ այժմ հանդես չի եկել հարուցված վնասները փոխհատուցելու պատրաստակամության մասին։ Փաստաբաններից Քենեթ Ֆայնբերգը կարծում է, որ դա կախված է Թեհրանից, թե արդյոք այս երկրի իշխանությունները պատրաստ են ցուցաբերել բարի կամքի դրսեւորում։
Ֆայնբերգը, որը մասնակցել է Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո զոհերին փոխհատուցելու գործընթացին, ասում է, թե այս գործում հաջողությունը մեծապես է կախված մեղավոր կողմից բարի կամքից։
Ինչպես փաստաբանն է ասում, ՝՝Իհարկե, դրամական փոխհատուցումն ինչ որ կերպ նշանակում է մեղքի ընդունում ու ներելու խնդրանք, սակայն որեւէ գումար ստանալու դեպքում, մարդիկ պիտի ասեն, տվե՛ք իմ ամուսնուն, հետ բերե՛ք կնոջս, մեզ վերադարձրե՛ք մեր որդուն, ու՞ր է աղջիկս՛՛։

Ինքնաթիռի կործանումից հետո, երբ Իրանն ուշացումով ընդունեց մեղքը, այստեղ սկսվեցին բողոքի ցույցեր։ Միգուցե իր ժողովրդի այս ձայնը լսելով նաեւ Թեհրանը դիմի այս մեղքի տակից գոնե փոխհատուցման եղանակով ինչ որ կերպ դուրս գալու մասին։

XS
SM
MD
LG