«Այն, որ մեր զինված ուժերը շատ պարզ և բացահայտ խոստովանեցին իրենց սխալը և ներողություն խնդրեցին ժողովրդից, առաջին դրական քայլն է: Պետք է սակայն ձեռնարկվեն նաև հաջորդ քայլերը», - ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ուկրաինական միջազգային ավիաընկերության 752 չվերթի ինքնաթիռը խոցվել էր իրանական հրթիռի կողմից, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները: Ողբերգությունը դարձել է Իրանի կրոնական իշխանության հանրային ամենամեծ մարտահրավերներից մեկը 1979 թ-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր:
Սկզբում Իրանը խուսափում էր պատասխանատվությունից՝ հերքելով իր կողմից ինքնաթիռի խոցման մեղադրանքը: Շուտով սակայն Թեհրանը ստիպված էր խոստովանել ու ընդունել, որ այն խոցել է ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ արձակված իրանական հրթիռը:
Ողբերգության ընթացքում զոհվել է 82 իրանցի: Շաբաթ օրը երկրում սկսվեցին բողոքի ցույցեր ուսանողների մասնակցությամբ: Որոշ վայրերում ոստիկանությունը դիմել է բռնության ընդդեմ ցուցարարների:
Facebook Forum