Մատչելի հղումներ

Իրանը ճանաչել է, որ ինքն է ոչնչացրել Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռը, սակայն մեղադրել ԱՄՆ-ին իրանացի զինվորների սխալների համար


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հայիզադեհը շաբաթ օրն իր հայտարարության մեջ ճանաչել է, որ հենց Իրանի օդուժն է սեփական օդային տարածքում ոչնչացրել 176 մարդ տեղափոխող Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռը: Գեներալը փորձել է բացատրել նաեւ, թե ինչու էին նախկինում Իրանի քաղավիացիայի ներկայացուցիչները ստում, ասելով, որ իրանական զինուժը չէր կարող ոչնչացնել ինքնաթիռը:

«Իրանի ավիացիայի պաշտոնական ներկայացուցիչները հերքում էին հրթիռի առկայությունը, որովհետեւ մեկնաբանում էին՝ հիմնվելով սեփական գիտելիքների վրա: Ես այժմ հայտարարում եմ, որ նրանք մեղավոր չեն եւ սխալն ամբողջովին մերն է»:

Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին.

«Սա այն գինն է, որը վճարում ենք տարածաշրջանում Ամերիկայի կողմից ստեղծված իրարանցման համար: Այդ գիշեր մենք պատրաստ էինք հակամարտության ու թեեւ ես երկրի արեւմտյան մասում էի, ես կարծում էի, որ հակամարտությունն անխուսափելի է»:

Հիշեցնենք, ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռը թույլատրված թռիչք էր կատարել Թեհրանի օդանավակայանից, սակայն, 2 րոպե անց ոչնչացվել էի Իրանի օդուժի հրթիռով:

Facebook Forum

XS
SM
MD
LG