Մատչելի հղումներ

Իլինոյս նահանգն ազատականացրեց մարիխուանայի օգտագործումը


Իլինոյս նահանգը 2020 թվականը սկսում է մարիխուանայի ազատականացմամբ: Այստեղ օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս ազատորեն գնել մարիխունա: Իլինոյսի նահանգապետը ներում է շնորհում այս մեղադրանքով նախկինում դատապարտվածներին:

Իլինոյս նահանգում 21 տարեկան լրացած յուրաքանչյուր անձ ազատ է գնել մարիխուանա: Որոշումը մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղի սպառողների շրջանում:

«Կարծում եմ սա կարևոր հաղթանակ էր: Ի վերջո Իլինոյսը միացավ մնացած նահանգներին, որոնք այն օրինականացրել են»,- ասում է Իլինոյսի բնակիչ Ջեքի Ռայանը:

Իլինոյսի նահանգապետը շուրջ 11 հազար մարդկանց ներում է շնորհել, ովքեր մեղադրվել են մարիխուանայի օգտագործման հետ կապված փոքր հանցագործությունների մեջ: Նախատեսվում է, որ ներում կշնորհվի ավելի քան 700 հազար անձանց:

Իլինոյսը 11-րդ նահանգն է, որը մայրաքաղաք Վաշինգոտնի հետ միասին լիովին ազատականացրել է մարիխուանայի օգտագործումը: 34 նահանգներում այն թույլատվրում է միայն բժշկական նպատակներով: Սակայն ԱՄՆ դաշնային Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունը շարունակում է մարիխուանան դիտարկել որպես վտանգավոր թմրամիջոց, այլ թմրանյութերի հետ միասին:

«Կարծում եմ ի վերջո ամբողջ երկրում այն կդառնա օրինական: Հուսանք, այլապես կտեղափոխվեմ Կանադա»,- ասում է մարիխուանա վաճառող խանութի հաճախորդ Բրայան Բաթլերը

Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ այն նահանգներում, որտեղ մարիխուանայի օգտագործումը լիովին ազատականացվել է, նկատվում է զոհերի քանակի շուրջ 20 տոկոսանոց նվազում օփիոդ տեսակի թմրամիջոցներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG