Մատչելի հղումներ

ԱՄՆ վերահաստատեց՝ Հորդանան գետի արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը չի հակասում միջազգային իրավունքին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի աջակցությունը Հորդանան գետի արևմտյան ափի գրավված տարածքներում հրեական բնակավայրերի կառուցմանը կօգնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դրան դեմ է պաղեստինյան կողմը:

Պետքարտուղար Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերադարձել է «հավասարակշռված և սթափ» քաղաքականությանը Մերձավոր Արևելքի խաղաղության հարցում ՝ իր դիրքորշման փոփոխման միջոցով:

«Կարևոր է ասել ճշմարտությունը, երբ փաստերը խոսում են դրա մասին: Եվ մենք գտնում ենք, որ այդ բնակավայրերը չեն հակասում միջազգային հիմնարար իրավունքին», - ասաց Պոմպեոն:

Նոյեմբերին Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այլևս չի կարծում, որ 1967 թ.-ի պատերազմի ժամանակ գրավված Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի կառուցումը հակասում է միջազգային իրավունքին: Այս մոտեցմանը դեմ է պաղեստինյան կողմն ու միջազգային հանրությունը:

Իսրայելը ողջունում է ԱՄՆ-ի դիրքրոշման փոփոխությունը, երբ Քրեական հարցերով միջազգային դատարանը հետաքննում է պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արևմտյան ափում Իսրայելի կողմից իրականացված գործողությունները, որոնք որոշ շրջանակներ համարում են պատերազմական հանցագործություններ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Թրամփի վարչակազմի աջակցությունը պատշաճ պատասխան է Հաագայի դատարանի որոշմանը Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքներում հետաքննություն իրականացնելու փորձին:

Մոտ 430,000 վերաբնակիչներ են ապրում այդ տարծքներում 3 միլիոն պաղեստինցիների հարեւանությամբ: Այստեղ պաղեստինյան կողմը փորձում է հիմնել իր անկախ պետությունը, որն ըստ իրենց, պետք է ներառի նաև Գազայի գոտին և Արևելյան Երուսաղեմը:

Facebook Forum

XS
SM
MD
LG