Մատչելի հղումներ

48Օ միլիոն կենդանի է ոչնչացել Ավստրալիայի հրդեհների պատճառով


Ավստրալիայի հրշեջները, օգտվելով եղանակային ավելի բարենպաստ պայմաններից, զարկ են տվել անտառային հրդեհների դեմ պայքարին, հրդեհ, որն արդեն երեք ամիս շարունակվելով, այրել է միլիոնավոր հեկտար տարածք։ Այս շաբաթվա ընթացքում երկրի հարավարեւելյան հատվածներում կշարունակվի անձրեւը, կգրանցվի ավելի զով եղանակ։ Սա թույլ կտա հրշեջներին կանխել հրդեհի առաջխաղացումը, մինչեւ հրդեհը՝ մաքրել տարածքները չոր բուսականությունից եւ իրականացնել իրենց կողմից վերահսկելի հրդեհներ, որոնք մարելուց հետո կկանխվի հրդեհի տարածումը։
Ըստ Նյու Սաութ Ուելս նահանգի հրշեջ ծառայության պաշտոնատար անձանց, Ավստրալիայում այս պահին շարունակվում են 13Օ տարբեր հրդեհներ, որոնցից 6Օ-ի առաջն առնել դեռեւս հնարավոր չի եղել։ Ուրախալին այն է, ասում են նրանք, որ այս պահին հրդեհները որեւէ բնակելի տարածքի չեն սպառնում։
Սակայն այս պահին շարունակվող տեղումները բավարար չեն մարելու համար Նյու Սաութ Ուելս, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա եւ Քուինսլենդ նահանգներում շարունակվող հարյուրավոր հրդեհները, որոնք ոչնչացրել են առնվազն 8 միլիոն հեկտար բուսածածկ տարածք, 2ՕՕՕ տուն ու դարձել մարդկային 25 զոհերի պատճառ։

Վարչապետ Սկոթ Մորրիսոնը, որին քննադատում են հրդեհների դեմ պայքարում ՝՝ոչ պատշաճ՛՛ աշխատանքներ իրականացնելու համար, հաստատել է հրդեհների հարուցած վնասները փոխհատուցելու համար 1 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլար փոխանցելու որոշումը։

Ըստ գիտնականների հաշվարկի, հրդեհների պատճառով վերացել է ավելի քան 48Օ միլիոն կենդանի։ Կենսաբանների կարծիքով, փրկվածների մի մասն ավելի ուշ կարող են անկել, հրդեհների պատճառով սննդի պակասի արդյունքում։

XS
SM
MD
LG