Ռուդի Ջուլիանին առանցքային վկա է Ուկրաինայի հետ կապված հարցում: Վերջինս խոսել է լրագրողների հետ նախագահ Թրամփի ամանորյա ընդունելությանը մասնակցելու ժամանակ: Իմպիչմենտի լսումներին նա հանդես չի գալիս որպես Թրամփի փաստաբան:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը երկու մեղադրանք է առաջ քաշել նախագահ Թրամփի դեմ: Դեմոկրատ կոնգրեսականները նրան մեղադրում են իշխանության չարաշահման և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ:
Դեռևս պարզ չէ, թե երբ կմեկնարկեն Սենատում իմպիչմենտի շուրջ լսումները, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեռ ԱՄՆ-ի Սենատին չի փոխանցել պաշտոնապես իմպիչմենտի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի որոշումները ՝ ցանկանալով վստահ լինել, որ Սենատում կանցկացվեն անաչառ լսումներ:
Facebook Forum