Մատչելի հղումներ

Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ջանքերը 2019 թվականին


ԱՄՆ-ը 2019 թվականի սկզբին հույս ուներ, որ շուտով համաձայնություն էր կայացվելու Աֆղանստանի Թալիբան շարժման հետ, քանի որ փետրվարին հաջող բանակցություններ էին սկսվել ԱՄՆ-ի բանագնացի ու Թալիբանի համահիմնադրի միջեւ: Սակայն բանակցություններն ավարտվեցին առանց որեւէ արդյունքի, քանի որ Թալիբանը չհամաձայնվեց հայտարարել հրադադար, քանի դեռ չէր կնքվել խաղաղության պայմանագիր ԱՄՆ-ի հետ:

Ինչպես Կոնգրեսի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն այն ժամանակ ասաց, Թալիբանը , բռնություններն ուժգնացնելով ցանկանում է մեծացնել բանակցություններում իր դիրքերը:

Սեպտեմբերի սկզբին խաղաղության գոծարքն արդեն թվում էր անխուսափելի, սակայն բռնությունների նոր շարքը եւ Թալիբանի կողմից իրականացված գործողության արդյունքում ամերիկացի զինվորականի սպանությունը ստիպեցին Դոնալդ Թրամփին դադարեցնել նախատեսված բանակցությունները:

Շատերն են գտնում հանրապետական կոնգրեսական Մայքըլ Ուոլցի նման, որ բանակցություններում չի կարելի անտեսել Աֆղանստանի կառավարության դերը: ‘’Ես նախագահին եմ ասել, որ Աֆղանստանի կառավարությունը պիտի բացարձակ տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջը: Իսկ եթե Թալիբանը դա չի ցանկանում, ուրեմն դա իրենց խնդիրն է’’, ասում է կոնգրեսականը:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Քրիսի Հուլահանն է ավելացնում, բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե ընդգրկվեն ավելի մեծ թվով բանագնացներ:

Նոյեմբերին նորից հույս արթնացավ, որ բանակցությունները կվերսկսվեն, երբ Թրամփն Աֆղանստան այցելելով, հայտարարեց այդ նպատակի մասին: Սակայն դրան նորից հաջորդեցին Թալիբանի հարձակումները, այս անգամ Քաբուլում Բաղրամի օդային բազայի դեմ:


Տարեվերջին կարծես նորից առաջ եկավ առաջընթացի հույս, երբ Դոհայում հանդիպեցին ԱՄՆ-ի բանագնացն ու Աֆղանստանի առաջնորդները: Հույսն իրականություն դարձնելու պարտավորությունը սակայն անցնում է 2020 թվականին, որը կարող է դառնալ արդեն Թալիբանի ու Աֆղանստանի՛ կառավարության միջեւ բանակցությունների տարի:

Շատերը հույս ունեն, որ այդ հույսը կդառնա իրականություն:


XS
SM
MD
LG