Մատչելի հղումներ

Գարնանը Ճապոնիայում սպասում են Չինաստանի նախագահին


Չինաստանի Չենգդու քաղաքում կայացավ Չինաստանի ու Ճապոնիայի վարչապետեր Լի Կեքուանգի ու Շինզո Աբեի հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնվել են ամրապնդել երկրների միջև կապերը

Չինաստանի վարչապետը հույս է հայտնում, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմքեր ստեղծելով առաջընթացի համար: Իր հերթին վարչապետ Աբեն հույս ունի, որ այս քննարկումները կհանգեցնեն Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հաջողակ այցին Ճապոնիա:

«Այս պահին Չինաստանի ու Ճապոնիայի հարաբերությունները բարելավվում են աստիճանաբար: Մենք հույս ունենք քննարկումներ անցկացնել վարչապետ Լի Կեքուանգի հետ հանգիստ մթնոլորտում բոլոր հարցերի շուրջ, որպեսզի հաջորդ գարնանը հաջողությամբ դիմավորենք նախագահ Սի Ծինպինին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Այս հանդիպմանը նախորդել էր Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի եռակողմ գագաթաժողովը, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց նաև հանդիպելու Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ղեկավարներին:

Այսօր այս երկրների միջև հարաբերությունները վերապրում են լարված ժամանակաշրջան, և այս հանդիպումը առաջինն էր ավելի քան մեկ տարվա ընթացքում: Սեուլն ու Տոկիոն հանդիպմանն ընդգծել են հարաբերությունների բարելավման անհրաժշետությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG