Մատչելի հղումներ

Նենսի Փելոսին երկարաձգում է իմփիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու գործըթացը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվում է ասել, թե երբ է նախագահ Թրամփի նկատմամբ ներկայացված իմփիչմենթի հոդվածները պատրաստվում ուղարկել Սենատ: Նա նախ ուզում է պատկերացնել, թե ինչպես կարող է ընթանալ դատավարությունն այնտեղ:
Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելն ավելի վաղ ասել էր, թե Փելոսին վախենում է ուղարկել ‘’այդ անպետքությունը’’, եւ ավելացրել, որ ‘’Սենատը, Թրամփին արդարացնելով, կուղղի այդ սխալը’’:

Սենատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն էլ մեղադրում է ՄաքՔոնելին, հիշեցնելով, որ վերջինս արդեն իսկ ելույթ է ունեցել Սենատի դատավարության ժամանակ անկողմնակալ չլինելու մասին խոսքերով:

Վերադառնալով Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությանը, պետք է հիշել մամուլի ասուլիսի ժամանակ նրա այն խոսքերը, թե հարկավոր է լավ ուսումնասիրել այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ Սենատում: ‘’Պետք է իմանալ ու լավ որոշել, թե որ սենատորներին է հարկավոր մոտենալ ու աշխատանքներ տանել նրանց հետ’’, ասել է Փելոսին ու այսպես բացատրել հոդվածները Սենատ ուղարկելու գործը երկարաձգելու իր որոշումը:

ՄաքՔոնելը կարծում է, որ այն չի կարող ավելի հետաձգվել, քան հունվար ամիսը: Այնպես որ, ասում է նա, դատավարությունը Սենատում կանցկացվի եկող տարվա առաջին ամսվա ընթացքում, եւ ինչպես հանրապետականներն են ասում, Թրամփը կարդարացվի իրենց կողմից մեծամասնություն կազմող պալատում:

XS
SM
MD
LG