Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում փորձում են կանխել ռուսական նոր կիբերհարձակումները


Օտարերկրյա ներգրավվածության կանխումը կարևոր խնդիր է ԱՄՆ ընտրական համակարգի համար 2020 թ ընտրությունններից առաջ: Հիմնական նպատակն է կանխել 2016 թվականին ստեղծված իրավիճակը, երբ Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրության արդյունքների վրա

Կիբերանվտագության խնդիրը շարունակում է մնալ արդիական ԱՄՆ-ում 2020 թվականի ընտրությունների նախօրեին:

Սենատոր Քրիս վան Հոլենը, ելույթով հանդես գալով Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնում, նշել է, որ բոլոր 50 նահանգներն իրենց վրա զգացել են Ռուսաստանի 2016 թվականի ներգրավվածության հետևանքները ամերիկյան ընտրությունների վրա: Սենատորն ընդգծում է, որ Ռուսաստանը կարողացել է պառակտում մտցնել երկրում:

Միջոցառման մասնակից փորձագետներն էլ ընդգծում են, որ Մոսկվան գնալով ավելի է կատարելագործում իր տեխնիկական հնարավորությունները կիբեր հարձակումներ իրականացնելու համար:

Ըստ Էնդի Գրինբերգի, ռուսական առաջին կիբերհարձակումները գրանցվել են 2015 թվականին Ուկրաինայում, որտեղ ռուսական կողմը փորձարկում էր իր տեխնիկական հնարավորությունները:

Ալեքս Քրոուվերի կարծիքով էլ ռուսական կիբերհարձակումներ գրանցվել են նաև դրանից ավելի շուտ, մասնավորապես Էստոնիայում՝ 2007 թվականին և Վրաստանում՝ 2008-ին: Այժմ թիրախը ԱՄՆ է:

Փորձագետների կարծիքով անհրաժեշտ են միջազգային չափանիշներ, որոնք կարգելեն կիբերհարձակումները: Կարևոր են նաև դասընթացներն առցանց անվտանգ գործունեություն ապահովելու համար:

Սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական: Վերջին 15 տարիներին կիբերանվտանգության ծախսերը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորներում շեշտակի աճ են գրանցել: Սպասվում է, որ այդ աճը կլինի շարունակական:

Facebook Forum

XS
SM
MD
LG