Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան նոր առեւտրային համաձայնագիրը հետաձգվում է


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրային պայմանագիրը կարող է կնքվել միայն 2020 թ. նախագահական ընտրություններից հետո.

«Ես Չինաստանի գործարքից գոհ եմ եւ եթե ցանկանանք այն կնքել, կկնքենք: Որոշողը մենք ենք, ոչ թե նրանք»:

ԱՄՆ-ի առեւտրի քարտուղար Ուիլբուր Ռոսի խոսքով, համաձայնագրի ժամկետները երկրորդական են.

«Նախագահն ասաց, որ հնարավոր է պայմանագիրն ավելի ուշ կնքեն: Նրա հիմնական պահանջը լավ գործարքն է, իսկ թե կլինի այն այս դեկտեմբերին, մյուս դեկտեմբերին, թե ավելի ուշ՝ երկրորդական է»:

Ռոսի խոսքով, թեեւ գործարքի վերաբերյալ ընթացիկ բանակցությունները շարունակվում են, բարձրաստիճան բանակցություններ Չինաստանի հետ մոտ ժամանակներս չեն նախատեսվում:

ԱՄՆ-ի նախագահի այս հայտարարությունից հետո ԱՄՆ-ի եւ եվրոպական արժույթի շուկաներում զգալի աճ է գրանցվել, մինչդեռ չինական յուանի արժեքն ընկել է, որը նշանակում է, որ մեկ տարի շարունակվող առեւտրային պատերազմում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կարող է ժամանակավոր «հրադադար» գրանցվել:

Facebook Forum

XS
SM
MD
LG