Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խմբի տվյալներով, Ասադի զորքերի կողմից արձակված հրթիռներից մեկը հարվածել է Մաարեթ ալ Նուման քաղաքի մարդաշատ շուկային՝ սպանելով 13 մարդկանց: Քաղաքը վերահսկվում է ընդդիմադիր զինյալների կողմից:
Ըստ ակտիվիստների, մի քանի զոհեր են գրանցվել նաև Սարաքիբ քաղաքի շուկայի վրա արձակված հրթիռների արդյունքում:
Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանները միակ տարածքններն են, որոնք վերահսկվում են ընդդիմադիր զինյալների կողմից ութ տարի տևած քաղաքացիական պատերազմի արդյունքում:
Անցած ամիս Սիրիայի կառավարությունը սկսեց նոր հարձակում այդ շրջաններում՝ գրավելով նոր բնակավայրեր: Ռազմական գործողություններին օժանդակում է ռուսական և կառավարական օդուժը:
Facebook Forum