Մատչելի հղումներ

Հոնկոնգի ոստիկանությունը ճնշեց հուզումները համալսարանում


Ուրբաթ օրը Հոնկոնգի ոստիկանույունը դադարեցգեց իր գործողույունները տեղի Պոլիտեխնիկական համալսարանում: Դրան նախորդել էր երկու շաբաթվա ընդհարումը համալսարանի ուսանողների հետ:

Ոստիկանությունը նախորդ օրերին համասարանում անցկացրեց խուզարկումներ և առգրավեց վտանգավոր առարկաներ, ներառյալ հազարավոր ինքնաշեն ռումբեր:

«Խուզարկումը ավարտված է: Մենք առգրավել ենք մի շարք առարկաներ ու նյութեր, իսկ հետագա գործողությունների համար վերադառնում ենք ոսռտիկանական բաժին»,- ասում է ոստիկանության ներկայացուցիչ Լի Քվաի Վան

Նոյեմբերի կեսերին համալսարանը դարձավ բախումների թատերաբեմ, երբ ցուցարարները այստեղ կառուցեցին բարիկադներ և ընդհարվեցին ոստիկանության հետ՝ օգտագործելով ինքնաշեն ռումբեր: Ոստիկանույոյնը պատասխանել էր արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով ու այլ հատուկ միջոցներով:

Անցած շաբաթ ձերբակալվել է առնվազն հազար մարդ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք ուսանողները շարունակում են մնալ համալսարանի մասնաշենքերում, սակայն նոր ձերբակալությունների վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG