Ալբանիայում շարունակվում են փրկակարարական աշխատանքները օրերս գրանցված ուժեղ երկրաշարժից հետո: Դրանք ներառում են ինչպես մայրաքաղաք Տիրանան, այնպել էլ այլ բնակավայրեր: Երկրաշարժի գոտում մարդիկ փորձում են գտնել իրենց անհետ կորած հարազատներին: Զոհերի թիվն աճում է:
Հունաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջև գտնվող Ալբանիան տեղակայված է ակտիվ սեյսմիկ գոտում, ուր հաճախ են տեղի ունենում նման ցնուցումներ: Իշխանանությունները պնդում են, որ այս երկրաշարժը վերջին 20 տարիների ամենաուժեղ ցնցումն էր:
Երկրաշարժն արձանագրվեց երեքշաբթի վաղ առավոտյան , երբ մարդիկ դեռևս քնած էին: Հետագայում ավելի փոքր ցնցումներ տեղի ունեցան մի շարք հարևան բալկանյան երկրներում և Հարավային Իտալիայում:
Ալբանիայում զոհերի մեծ մասը գրանցվել է ծովափնյա Դարես և էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Թումանե քաղաքներում: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման այցելել է Թումանե՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
Երկրաշարժի արդյունքում վնասվել են շատ շենքեր: Իշխանությունները կոչ են անում բնակչությանը չվերադառնալ իրենց տները, եթե դրանք վնասված են, այլ ապաստանել վրաններում, որոնք օգտագործվում են որպես ժամանակավոր կացարաններ:
Դարեսում և Թումանում փրկարարական աշխատանքներին են մասնակցում նաև բանակայիններն ու ոստկանությունը: Եվրոպական երկրները օգնություն են տրամադրել Ալբանիային՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու ու երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Facebook Forum