Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւը Սենատում արգելափակվեց. Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքը


Չնայած ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում առկա լարվածությանը, Ռեջեփ Էրդողանին Դոնալդ Թրամփն արժանացրեց ջերմ ընդունելության՝ հայտարարելով, թե իրենք բարեկամներ են եղել հենց առաջին օրվանից։
Կողմերը ցանկանում են միմյանց միջեւ երկկողմ առեւտրի ծավալները հասցնել տարեկան 1ՕՕ միլիարդ դոլարի՝ այսինքն եռապատկել ներկա ծավալները։


Հիշենք, որ Էրդողանի այցը Վաշինգտոն տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ում առկա է լուրջ քննադատություն Թուրքիայի նկատմամբ՝ հոկտեմբեր ամսին Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների պատճառով։ Հիշենք նաեւ, որ Դաեշի դեմ պայքարում քրդական այդ ուժերն էին դարձել ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը։
Էրդողանն անտեսել է այն հարցը, թե ինչու ինքը հաշվի չառավ ներխուժում չիրականացնելու մասին Թրամփի կոչը։ Փոխարենը նա նորից կրկնեց իր այն միտքը, որ քրդական այդ ուժերը ՝՝ահաբեկչական՛՛ են։

Ինչպես վերլուծաբաններից Բուլենթ Ալիրիզան է ասում, ՝՝Հարաբերություններն ավելի սրվեցին, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին, եւ Սիրայում իրականացված ռազմական գործողություններին ի պատասխան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սկսելու բանաձեւի պատճառով՛՛։ Սակայն ինչպես վերլուծաբանն է շեշտում, դա տեղի է ունենում այն պահին, երբ հարաբերությունները շատ սերտ են երկու նախագահների միջեւ։

ԱՄՆ-ին զայրացրել է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիան զենքեր է գնում Ռուսաստանից, այդ թվում՝ S-400 մակնիշի հակահրթիռային համակարգ։ Այդ պատճառով է Վաշինգտոնը որոշել արգելել Անկարային գնել ամերիկյան արտադրության F-35 մակնիշի կործանիչներ։
Հանդիպումից հետո երկու նախագահները մանրամասնություններ չեն հայտնել այն մասին, թե ինչ եզրահանգման են եկել այս հարցում։ Հիշեցնենք միայն, որ մինչեւ Վաշինգտոն կատարած այցը Էրդողանը հայտարարել էր, թե հավելյալ զենքեր կգնի Ռուսաստանից, եթե Կոնգրեսը արգելափակի ամերիկյան զենքերի վաճառքը։

Ինչպես փորձագետներն են ասում, անկախ Թրամփի ու Էրդողանի միջեւ ջերմ հարաբերություններից, երկու երկրների ապագա հարաբերությունները չեն կարող մշտապես հենված լինել անձնական կապերի վրա։ Եվ մի օր այդ կապերը պարզապես չպիտի կարողանան ստանձնել երկու երկրների միջեւ հարաբերություններում որոշիչ դեր։

Հանդիպման ժամանակ Էրդողանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւը՝ ասելով, թե այն ՝՝վիրավորում է թուրք ժողովրդին՛՛։ Այդ հանդիպումից մեկ ժամ անց սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոչ էր արել անհապաղ ընդունել նաեւ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 15Օ բանաձեւը։ Սակայն Էրդողանի հետ իր վերջին հանդիպումն ակնարկելով, մեկ այլ սենատոր՝ հանրապետական Լինդզի Գրեհեմն արգելափակեց բանաձեւի ընդունումը Սենատում։ Ու կարելի է ասել, որ եթե Սիրիայի ու Ռուսաստանից զենքեր գնելու հարցերում կողմերը չեն կարող հայտարարել համաձայնության մասին, կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության հարցով Էրդողանը Թուրքիա է վերադառնում իր համար ձեռքբերումով։



XS
SM
MD
LG