Հայր և որդի Պետոյանները թիրախ են դարձել իրենց ավտոմեքենայում, երբ ուղևորվում էին Դեր Զոր՝ ստուգելու տեղի կաթոլիկ եկեղեցու վիճակը:
Դաեշ-ը ստանձնել է մահացու հարձակման պատասխանատվությունը, որի մասին հաղորդում են քրդական աղբյուրները:
Ղամիշլի քաղաքի կենտրոնում երկուշաբթի օրը նախորդել էին երկու այլ պայթյուններ, որոնց արդյուքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվի մասին տեղեկությունը փոփոխվում է: Հաղորդվում է մինչև վեց զոհի մասին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Շուրջ երկու տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Տեղի լրատվամիջոցների վկայությամբ պայթեցվել է երեք ավտոմեքենա՝ երկուսը հիվանդանոցի, երրորդը ՝ հյուրանոցի մոտ:
Այս պայթյունների պատասխանատվույունը ևս ստանձնել է Դաեշ-ը:
Facebook Forum