Մատչելի հղումներ

‘’Կորեական թերակղզում միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն բանակցություններով’’. Լավրով


Կորեական թերակղզում միջուկային խնդիրը լուծել հնարավոր է միայն շահագրգիռ բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում նոյեմբերի 7-ից 9-ն անցկացվող Միջուկային զենքերը չտարածելու 2019 թվականի վեհաժողովում:

Ավելի վաղ, հոկտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինն էր գովասանքի խոսքեր ասել Դոնալդ Թրամփի հասցեին` թերակղզում միջուկային լարվածությունը մեղմելու նպատակով Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու պատմական քայլի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ առաջին գագաթաժողովն անցկացրեց անցյալ տարի, երկրորդը` այս տարվա փետրվար ամսին: Սակայն Փհենյանի միջուկային ծրագրերը կասեցնելու նպատակ ունեցող բանակցությունները կարճ ժամանակ անց մտան փակուղի:

Միջուկային զենքերը չտարածելու մոսկովյան վեհաժողովին են մասնակցում 40 երկրներից 250 փորձագետներ, մեծ թվով միջազգային կազմակերպութունների, այդ թվում Ատոմային միջազգային գործակալության, ՄԱԿ-ի զինաթափման հարցերով կազմակերպության անդամներ:

XS
SM
MD
LG