Մատչելի հղումներ

Ջեյմս Բեյքեր՝ Ավտորիտարիզմը սպառնում է ժողովրդավարությանը


Ամերիկայի Ձայնի հետ զրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերն ասել է, որ այսօր ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքը ավտորիտարիզմի աճին է աշխարհում: Բեյքերը խոսել է Բեռլինի պատի անկման 30-րդ տարեդարձի առիթով

Բեռլինի պատի անկումը ազդարարեց նոր փոփոխությունների սկիզբ աշխարհում, ասում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը Ամերիկայի Ձայնի հետ զրույցում:

«40 տարի տևած սառը պատերազմը մոտենում էր ավարտին, և պատի անկումը խորհդանշում էր դրա ավարտի սկիզբը»,- ասում է Բեյքերը:

Ոմանք Բեռլինի պատի անկումը կոչում են «պատմության սայթակում»:

«Դա անսպասելի էր: Մեզանից ոչ մեկը չէր սպասի, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Բեռլինի պատի անկումը կանխատեսված չէր այդ օրերին, երբ դա տեղի ունեցավ»,- նշում է նախկին պետքարտուղարը:

Նա ընդգծեց Ամերիկայի Ձայնի կարևոր դերակատարումը ժողովրդավարության հանրային աջակցության ձևավորման հարցում:

Մենք տեղյակ էինք, որ Վարշավյան պակտի շատ երկրներում ընթանում էին բողոքի ցույցեր, որոնք մեծամասամբ տեղի էին ունենում ի շնորհիվ Ամերիկայի Ձայնի որի շնորհիվ մենք ունեինք՝ մեր ուղերձը հասցնելու հնարավորություն»,- ընդգծում է Բեյքերը:

Սակայն այս իրադարձություններից 30 տարի անց նախկին պետքարտուղարի ու այդ օրերի այլ հայտնի քաղաքական գործիչների իղձերն ամբողջապես չեն կատարվել: Ըստ Բեյքերի, հետսառըպատերազմյան շրջանում ժողովրդավարությունը կրկին վտանգի մեջ է:

«Ժողովրդավարության սպառնալիքներից է ավտորիտարիզմի աճը, որը, օրինակ, նկատում ենք Ռուսաստանում: Այդ համակարգը կենսունակ չէ»,- մտահոգություն է հայտնում նախկին պետքարտուղարը:

Նրա կարծիքով այս մարտահրավերին դիմակայելու և իրավիճակը, օրինակ, Լեհաստանում և Հունգարիայում այս առումով փոխելու համար, անհրաժեշտ է, ինչպես դա արվել է Սառը պատերազմի ժամանակ, աջակցել ազատությանը, ժողովրդավարությանն ու ազատ տնտեսությանը:

Բեյքերի կարծիքով, եթե Արևմուտքը ավելի շատ ջանքեր գործադրեր Ռուսասատնում ազատ շուկայական հարաբերությունների և ժողովրդավարության խորացման ուղղությամբ, ապա այսօր իրավիճակը այլ կլիներ: Նա ընդգծում է, որ ամենուր անհրաժեշտ է հակազդել ավտորիտարիզմի դրսևորումներին:

Ջեյմս Բեյքերը գտնում է, որ այսօր աշխարհը վերապրում է նոր սառը պատերազմի դարաշրջան, որը հաճախ նման է հնին: Այս պատերազմում հաղթանակ տանելու միակ ուղին, ըստ նախկին պետքարտուղարի, ժողովրդավարության աջակցությունն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG