Մատչելի հղումներ

ԱՄՆ պաշտոնապես հայտնեց Փարիզի համաձայնագիրը լքելու մասին


ԱՄՆ հայտարարել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին 2015 թվականի կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից հեռանալու մասին, որով նախատեսվում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Փարիզի համաձայնագիրը լքելու մասին պաշտոնական տեղեկությունը հրապարակվեց Դոնալդ Թրամփի համաձայնագրից դուրս գալու հայտարարությունից երկու տարի անց:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ նախագահի որոշումը պայմանավորված է Փարիզի համաձայնագիրի անարդար մոտեցումների հետ, քանզի այն անարդար կերպով խոչընդոտում է ամերիկյան գործարարների, աշխատավորների ու հարկատուների գործունեությունը՝ միևնույն ժամանակ այլ երկրներին տալով արտոնություններ:

Փարիզի համաձայնագրի նպատակն է այս հարյուրամյակում պահպանել գլոբալ ջերմաստիճանի աճը ըստ ցելսիուսի 2 աստիճանից ցածր և միջոցներ ձեռնարկել 1,5 աստիճանով գլոբալ ջերմաստիճանի բարձրացման դեմ: Համաձայնագիրը նաև միտված է մեծացնելու երկրների կարողությունները կլիմայի փոփոխությանը հակազդելու հարցում:

ԱՄՆ զիջում է միայն Չինաստանին գազերի արտանետումների ծավալով:

Հաշվի առնելով համաձայնագրի առանձնահատկությունները՝ երկուշաբթի օրը միայն ԱՄՆ հնարավորություն ստացավ պաշտոնապես ներկայացնել համաձայնագիրը լքելու մասին իր որոշումը: Վերջնական դուրս բերման համար անհրաժեշտ է հավելյալ մեկ տարի:

Սակայն հաջորդ տարվա նոյեմբերի 4-ը համընկնում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ:

Դեմոկրատները դեմ են համաձայնագիրը լքելուն, ուստի եթե 2020 թվականի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն, ապա չի բացառվում, որ նա կարող է չեղարկել համաձայնագրից հեռացումը 2021 թվականի հունվարին:

Facebook Forum

XS
SM
MD
LG