Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկում է իմպիչմենտի գործընթացը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած հինգշաբթի ընդունել է պատմական որոշում՝ համաձայնություն տալով սկսելու նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց: Սա ԱՄՆ պատմության մեջ չորրոդ դեպքն է, երբ նախագահին սպառնում է պաշտոնազրկում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, օրերս կողմ քվեակեց իմպիչմենտի գործընթացի մեկնարկին:

Դեմոկրատների մեծ մասը պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ համոզված են, որ նախագահ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը՝ ստիպելով Ուկրաինայի ղեկավարին հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ նախկին փոխնախագահ Բայդենի դեմ:

Հանրապետականները սակայն միավորված են ընդդեմ իմպիչմենտի գործընթացի ՝ ընդգծելով, որ դեմոկրատները փորձում են ռևանշ վերցնել Թրամփի 2016 թվականի հաղթանակից:

Իր հերթին նախագահ Թրամփն այս զարգացումները որակել է «վհուկների որս»: Նրա կարծիքով դա նրան վարկաբեկելու հերթական փորձն է ինչպիսին էր, ըստ նրա, Մյուլերի հետաքննությունն ու Ռուսաստանի ներգրավվածության մասին գործը:

Սակայն չնայած հանրապետականների հակազդմանը՝ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենտի գոերծընթացի սկսման օգտին՝ այսպիսով նոր էջ բացելով կողմերի միջև քաղաքական պայքարում:

«Այս ուղղությամբ գործողությունների մի մասի նպատակն է անցում կատարել հաջորդ էլ ավելի հանրային փուլի, ուր սակայն, հանրապետականներն ավելի կաշկանդված կլինեն՝ հակազդելու իմպիչմենտի գործընթացին»,- նշում է Բրուքինգս հաստատության վերլուծաբան Ջոն Հուդակը:

Վերլուծաբանների կարծիքով այս գործընթացը, կտևի երկար ժամանակ:

«Ներկայացուցիչների պալատում այն թերեւս կտեւի մի քանի ամիս: Եթե նույնիսկ Սենատում մեծամասնության ղեկավարը համաձայնի իմպիչմենտի գործընթացի մեկնարկին, ապա այնտեղ ևս այն կտևի մեկ կամ երկու ամիս»,- նշել է Bipartisan Policy կենտրոնից Ջոն Ֆորթիերին:

Ներկայցուցիչների պալատում իմպիչմենտի հարցով քվեարկությունը կնշանակի ուղիղ մեղադրանք նախագահին: Կողմ քվեարկության դեպքում այն կտեղափոխվի Սենատ, որտեղ պետք է որոշվի հեռացնել նախագահին, թե ոչ: Իմպիչմենտի վերաբերյալ հանրային լսումները կսկսվեն արդեն այս ամսում:

Facebook Forum

XS
SM
MD
LG