Մատչելի հղումներ

Թուրքիան արգելափակում է քրդերի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացից


ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության միջնորդները կկարողանան հիմքեր ստեղծել հակամարտության քաղաքական կարգավորման համար: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի վերջին ներխուժման արդյունքում տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի

Սիրիայի քրդերը պնդում են, որ թուրքական զորքի վերջին ներխուժումը հյուսիսային Սիրիա նպատակ էր հետապնդում ցեղասպանություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Սիրիայի դեմոկրատական խորհուրդի ղեկավար Իլհամ Ահմեդը կոչ է արել որքան հնարավոր է շուտ թուքր-սիրիական սահմանին տեղակայել միջազգային զորքեր՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Սիրիայում քրդերի առաջնորդը նշել է, որ թուրքական բանակն ու վերջինիս կողմից հովանավորվող զորամիավորումները սպանել են Սիրիայի դեմոկրատական ուժերի շուրջ 400 քուրդ զինյալների՝ դրանով փաստորեն թուլացնելով վերջիններիս կարողությունը դիմադրելու Դաեշ-ին: Ըստ նրա ՝ հարձակման արդյունքում սպանվել են նաև 500 քաղաքացիական անձինք, իսկ հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: Նա կոչ է անում Պենտագոնին միջոցներ ձեռնարկել հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար: Հարձակման հետևանքով շուրջ 180 հազար մարդ տեղահանվել են իրենց տներից՝ ապաստանելով իրենց հարազատների մոտ կամ ժանմանակավոր կացարաններում:

Միևնույն ժամանակ Ժնևում ընթանում է Սիրիայի սահմանադրական խորհրդի նիստը՝ միջնորդների, Սիրիայի հակամարտության կողմերի ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոս Գուտերեսը հակամարտող կողմերի հանդիպումը որակել է լավ հիմք առաջընթացի համար: Նա հույս է հատնել, որ դա կհանդիսանա առաջին քայլը դեպի քաղաքական կարգավորում, որը կփակի Սիրիայի ժողովրդի ողբերգական այս էջը և հնարավորություն կստեղծի բոլոր սիրիացիներին անվտանգ վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:

Սակայն քրդերը, որոնք կարևոր դեր են խաղացել Դաեշ-ի դեմ պայքարում , նշում են, որ ընդգրկված չեն Սիրիայի սահմանդրության մշակման հարցում Թուրքիայի վետոյի պատճառով:

Թուրքիան դիտարկում է քուրդ զինյալներին որպես ահաբեկիչեր և ջանքեր գործադրում վերջիններիս Սիրիայի բանակցային գործընթացից հեռացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG