Մատչելի հղումներ

Ցուկերբերգը օրենսդիրներին ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները


Չորքեշաբթի օրը Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարք Ցուկերբերգը Կոնգրեսում տված վկայության ժամանակ, փորձել է մեղմել օրենդսդիրների անհանգստությունը համաշխարհային թվային արժույթի գործարկման շուրջ:

Հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ Ցուկերբերգը խոստովանեց, որ 2020 թվականին նախատեսված մեկնարկը «ռիսկային նախագիծ է», սակայն նա նաև նշեց, որ կրիպտոարժույթը՝ բանկային հաշվեհամար չունեցող միլիոնավոր ամերիկացիներին հնարավորություն կընձեռի անվտանգ կերպով ֆոնդային փոխանցումներ կատարել:


Ֆեյսբուքի կանոններն ու գործելաոճը նույնպես չվրիպեցին օրենսդիրների ուշադրությունից: Հանձնաժողովի անդամները հիշատակեցին ընկերության կողմից՝ ԱՄՆ-ի ընտրություններում օտարերկյա միջամտությունների և քաղաքական գովազդները չվերահսկելու մասին:

Այս սկանդալը Վաշինգտոնում կասկածի տակ է դրել ընկերության հեղինակությունն ու իր՝ 2 միլիարդ 4 հարյուր միլիոն օգտատերերին թվային արժույթ տրամադրելու կարողությունը:

Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Մաքսին Ուոթերսը կրկին կոչ արեց կասեցնել թվային արժույթի մեկնարկն ու նույնիսկ առաջարկեց մասնատել ընկերությունը:

Ցուկերբերգը օրենսդիրներին ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

XS
SM
MD
LG