Մատչելի հղումներ

Մոսկվան ու Անկարան հանգել են համաձայնության Սիրիայի հարցում


Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին ասում է, որ Թուրքիան տրամադրված էր հարձակվել ընդդեմ քրդերի անկախ ամերիկյան զորքերի առկայությունից: Սենատում լսումների ժամանակ նա նշել է, որ ամերիկյան որոշ ստորաբաժանումներ դեռևս Սիրիայում են և համագործակցում են քրդերի հետ

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայի սահմանային շրջանների վերահսկողության հարցում, որով քրդական զորամիավորումները պետք է հեռանան Թուրքիայի ու Սիրիայի սահմանային գոտուց: Համաձայնությունը չի ընդգրկել Թուրքիայի կողմից արդեն գրավված շրջանները:

ԱՄՆ սենտարո Բոբ Մեննեդեսը քննադատեց Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, որը համաձայնություն է կնքում Մոսկվայի հետ:

«Եթե նախկինում կային որոշակի կասկածներ, ապա այժմ ամեն ինչ պարզ է Էրդողանի մտադրությունների մասին՝ էթնիկ զտման անցկացում հյուսիս-արևմտյան Սիրիայում ի հաշիվ տարածաշրջանային կայունության, ներառյալ Դաեշ-ի դեմ պայքարի և ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների» ,- ասել է սենատորը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին սենատորները մեղադրեցին Թրամփին Սիրիայի քրդերին լքելու մեջ: Դեսպան Ջեֆրին իր հերթին պնդում է, որ Թուրքիան նախատեսել էր ներխուժել Սիրիա անկախ ԱՄՆ սպառնալիքների:

«Մենք Թուրքիային նախազգուշացրեցինք հստակ հետևանքների մասին: Նրանք իրենք հարձակման ընթացքում շատ խորը չգնացին: Ինչես տեսնում եք, այժմ նրանք զինադադարի համաձայնություն ունեն մեր և Ռուսաստանի հետ»,- նշում է դեսպան Ջեֆրին:

ՄԱԿ-ի տվյալներով Թուրքիայի հարձակման արդյունքում 176 հազար մարդ է տեղահանել: Անգամ Թրամփի կուսակիցները կոչ արեցին վարչակազմին ուշադրություն դարձնել ԱՄՆ զորքերի դուրս բերման արդյունքում գրանցված իրավիճակի վրա:

Սակայն օրերս հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելափակեց Սենատում երկրորդ բանաձևի ընդունումը, որը քննադատում էր Թրամփի քաղաքականությունը Սիրիայում: Այստեղ հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը բանաձևը որակել էր չափազանց թույլ:

Իր հերթին Թրամփի վարչակամզը հայտնել է, որ ամերիկյան բանակային որոշ ստորաբաժանումներ մնում են Սիրիայում ՝ պաշտպանելով այստեղ նավթային հանքերը, որպեսզի դրանք չհայտնվեն Դաեշ-ի ձեռքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG