Մատչելի հղումներ

Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուներից Ջո Բայդընը նոր թափ է հաղորդում իր ընտրարշավին` փորձելով ուժեղ հակահարված տալ նախագահ Դոնալդ Թրամփին: Հիշեցնենք, որ Թրամփին մեղադրում են այն բանի մեջ, որ Ուկրաինայի նախագահին խնդրել էր տրամադրել Բայդընի անվան վրա բիծ հայտնաբերող փաստեր: ‘’Նա իր դեմ պայքարելու սխալ մարդու է ընտրել’’, հայտարարել է Բայդընը Նյու Հեմփշիր նահանգում: Ասենք, որ հենց այս նահանգում են առաջինն անցկացվում նախնական ընտրությունները:
Բայդընը հերքում է իր եւ իր որդու դեմ Թրամփի կողմից ներկայացվող մեղադրանքները ու հայտարարում, թե ինքն է այն թեկնածուն, որն ունակ է պարտության մատնել Թրամփին: ‘’Ուզում եմ կրկնել, որ այս մրցապայքարին եմ մասնակցում Ամերիկայի ոգին վերականգնելու համար, ու թույլ չենք տալու, որ Դոնալդ Թրամփն իրականացնի իր ծրագրերը’’, ասել է Բայդընը:
Նյու Հեմփշիրում Բայդընի աջակիցներն ասում են, թե նրա խոսքերի մեջ չկան անորոշ խոստումներ, այլ կրում են արդար պահանջներ: Այս նահանգում փոքրաթիվ չեն նրանք նաեւ, ովքեր գտնում են, որ հարկավոր է ճշտել այլ երկրների ղեկավարների հետ Բայդընի իրականացրած գործողությունները, որոնց մասին պնդում է Թրամփը: Հիշեցնենք, որ Թրամփը պնդում է, թե իր ու իր որդու շահերից ելնելով, Բայդընը պարտադրել էր, որ Ուկրաինայում պաշտոնանկ արվեր այդ երկրի գլխավոր դատախազը: Մի մասն այս նահանգում ասում են, թե Բայդընը ճիշտ էր, երբ պարտադրում էր պաշտոնանկ անել կոռուպցիայի մեջ ներքաշված դատախազին, մի մասն էլ մեղադրում է նրան այլոց ներքին խնդիրներին միջամտելու մեջ:

Բայդընն այս ընտրարշավում շեշտը դնում է ավելի առաջադեմ կարծիքներ հայտնելու ու կոչերով հանդես գալու վրա: Եվ արդեն տատանվող ընտրողների մի հոծ զանգված է ասում, որ դեռ չնայած չեն կայացրել վերջնական որոշում, սակայն իրենց ներքին ձայնն ասում է, որ քվեարկելու են հօգուտ Բայդընի:

Նյու Հեմփշիրում դեռեւս կա չորս ամիս ժամանակ մինչեւ նախնական, այսինքն կուսակցական ընտրությունները: Ինչ վերաբերում է Բայդըն-Թրամփ պայքարին, պետք է ասել, որ այն ավելի երկարկշարունակվի, նախագահին իմփիչմենթի ենթարկելու նպատակով սկսված գործընթացի պատճառով:

XS
SM
MD
LG