Մատչելի հղումներ

Լիբանանում կառավարությունը փորձում է կայունացնել վիճակը


Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հաստատել տնտեսական բարեփոխումների փաթեթ ի պատասխան վերջերս երկրում սկսված բողոքի զանգվածային ցույցերի

Վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ իշխող վերնախավի: Ցուցարարները վառում էին փողոցի աղբամանները կամ օգտագործում դրանք Բեյրութի փողոցներում բարիկադներ կառուցելու համար: Մարդկանց կոչ էին անում դիմել գործադուլի ու դասադուլի: Ի պատասխան կառավարությունը հրավիրել է արտակարգ նիստ՝ իրավիճակը քննարկելու համար:

Լիբանանցի ցուցարաները պահանջում են փոփոխություններ: Նրանց պնդմամբ իրենց չի կանգնեցնի նաև բանակի ներգրավվածության հնարավոր սպառնալիքը:

Ցույցերը սկիզբ առան անցած հինգշաբթի, երբ կառավարությունը փորձեց հարկ սահմանել բջջային հեռախոսների հաղորդագրությունների վրա: Կիրակի օրվա դրությամբ փողոց էին դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: Սա 2005 թվականից ի վեր զանգվածային ցույցի ամենամեծ ալիքն էր:

Կառավարությունը հետ կանգնեց հարկ սահմանելու գաղափարից, սակայն դա չմեղմեց բողոքի ալիքը, որը ծավալվեց բազմաթիվ այլ տնտեսական ու քաղաքական խնդիրների շուրւջ:

Ցուցարարները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի և նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանություններին կոռուպցիայի մեջ, որը բացասաբար է ազդում երկրի տնտեսական վիճակի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG